Ենթադրաբար մ.թ.ա 1-ին դարին դասվող հազվագյուտ խճանկարներ են հայտնաբերվել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլիուրֆա(պատմական Ուրֆա) քաղաքում, գրում է Daily Sabah-ը:

 Հնագետները հայտնաբերել են հայոց Աբգար V թագավորի ժամանակների 5 խճանկար:
 Աբգար V Ուքքամա Օսրոյենեի (Եդեսիայի թագավորություն) թագավորը (մ.թ.ա. 4 թվական - մ.թ. 7 թվական և մ.թ. 13 - 50 թվականներ) ըստ ավանդության ընդունել է քրիստոնեություն դրանով դառնալով 1-ին դարի անդրանիկ քրիստոնյա թագավորը։ Հնագիտական The Castle Skirts նախագծի շրջանակում պեղված խճանկարներում պատկերներ կան ասորերեն գրություններով: Խճանկարները ցուցադրվելու են թանգարաններում, երբ դրանց վերականգնման աշխատանքներն ավարտվեն:
 Նախագծի շրջանակում, որն իրականացվում է Շանլիուրֆայի 43 հազար քմ տարածքում, վերականգնվել է մոտ 80 դամբարան, միջոցներ են ձեռնարկվում պեղված հնությունների պահպանման համար:
Աբգար V-ին անվանել են սուրբ Աբգար (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), ըստ ավանդության նա I դարի անդրանիկ քրիստոնյա թագավորն է, պարթև Արշակունի Արշամի որդին: Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ է: Թագավորել է Օսրոյենե կոչվող երկրամասում, որի մայրաքաղաքն էր Եդեսիան: Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» եղել է Հայոց թագավոր:

 

 Աբգար թագավորի ընտանեկան դամբարանը հայտնաբերվել էր հուլիսին, հնագետները կարծում են, որ այդտեղ է թաղված նրա ընտանիքի 10 անդամ:
 
 
   Աղբյուրը՝ PanARMENIAN.Net