Հանրագիտարան >> Հնագիտության հանրագիտարան >> Ագարակ:Դամբարանային համալիր

 . Ագարակ, դամբարանի կտրվածքը (ա), հատակագիծը (բ)ԱԳԱՐԱԿ: Գտնվում  է  Արագածոտնի  մարզի  Աշտարակի  ենթաշրջանումգրավում  է  մի տարածք, որը  ձգվում  է  ժամանակակից  Ագարակ  և  Ոսկեհատ  գյուղերի  միջևՀուշարձանախումբը   ներկայացված  է  քարակոփ ու ժայռափոր  կերտվածքների  համալիրներով  և  դրանց  շուրջ  տարածված  բազմաշերտ  բնակավայրերով ու  դամբարանադաշտերովՊեղումները  սկսվել  են  2001 թ. ՀՀ  ԳԱԱ    Հնագիտության  և  ազգագրության  ինստիտուտի կողմից (ղեկավար` Պ. Ավետիսյան): 

Այստեղ  ի հայտ են  եկել կարմիր  անգոբապատ  և փայլեցված  ուրարտական  խեցեղենի նմուշներգլանաձև  կնիքպերճանքի  առարկաներ ևնՈւրարտական  շերտում  հայտնաբերված ամենամեծ  անակնկալը  առաջին  հարթակի  հարավային  եզրին  2004 թ. բացված, հատակագծային  ինքնատիպ  լուծումով  վիմափոր  դամբարանն  էՀամալիրը  կազմված  է նախամուտքից, մուտքից  և  մեկ  ձեռակերտ սրահիցԿամարաձև  առաստաղով  դամբարանասրահը հատակագծում  ուղղանկյուն է` երկայնական  առանցքով  ուղղված  հյուսիսից  հարավԴամբարանի  չափերն  են`  2,15x3,5x1,85 մ:   Սրահի  երեք  պատերին  փորված  են  մեծ  ու  փոքր  ուղղանկյուն  որմնախորշերիսկ  եզրերին` ութ  պնակաձև  փոսիկներՑավոք  այն  ամբողջովին   թալանված  էր:

 

Գրականություն: Քալանթարյան 2005; Քալանթարյան, Մելքոնյան 2005; Аветисян 2003

Աղբյուրը՝

Ուրարտուի հնագիտություն  (Ամրոց-բնակավայրեր և դամբարանային համալիրներ) Երևան: Երևանի համալս. հրատ. 2008 , 161-163  էջ 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`

www.armenianarchaeology.am