Հանրագիտարան >> Հնագիտության հանրագիտարան >> Ալիշար: Դամբարանային համալիր

 Ալիշար, դամբարանի ընդհանուր տեսքըԱԼԻՇԱՐ: Ալիշարի դամբարանը հայտնաբերվել է պատահականորեն` 1859  թ., քրդերի  կողմիցԹալանված  նյութերի  մի  մասը  պահվում  է պետական  ԷրմիտաժումԴամբարանը  գտնվում  է  Նախիջևանից  ոչ  հեռունախկին  ռուս  սահմանապահների  Ալիշար  պահակակետի  դիմաց  (Իրանի  տարածք)` Արաքս  գետի  աջ  ափինԴամբարանը  կառուցված  է  մոտ  75  մ  բարձրություն  ունեցող  մի  ժայռի  մեջԱյն  կազմված  է  եղել  միմյանց  հետ  հաղորդակցվող  երկու  սենյակներիցԱռաջին  ոչ  մեծ  սենյակն  ունեցել  է  կոնաձև, երկրորդը` հարթ  առաստաղ  և  պատերի  մեջ  կառուցված  յոթ  ուղղանկյուն  խորշերորոնցից  յուրաքանչյուրում  դրված  է  եղել  մեկ  կավանոթՀողով  ծածկված  նախասենյակի  հատակը  ցածր  է եղել երկրորդ  սենյակի  հատակիցԴամբարանի  մուտքը  ծածկված  է  եղել  խոշոր  քարաբեկորներով:

 

Գրականություն: Пиотровский 1959

Աղբյուրը՝

Ուրարտուի հնագիտություն  (Ամրոց-բնակավայրեր և դամբարանային համալիրներ) Երևան: Երևանի համալս. հրատ. 2008 , 157  էջ

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`

www.armenianarchaeology.am