ԱՆՁԱՎ (ԱՆԶԱՖ)

 Բացի  բնական  և   ամրոցաշինական  բարդ  հանգուցային  կառույցներից, Տուշպան ուներ  նաև  պաշտպանական  ամրոցների  մի  ամբողջ  համակարգորոնք օղակում  էին  քաղաքը  «ծովափնյա»  շրջաններից: Այդ  պաշտպանական  համալիրները    ուսումնասիրել  են  Չ. Բըրնին և Օ. Բելլին: Դրանց  թվին են  պատկանում Ներքին և Վերին Անձավ  ամրոցները

 Ներքին Անձավ, ամրոցի հատակագիծը (ա), Զիվիստան, ամրոցի հատակագիծը (բ)Ներքին Անձավը  գտնվում  է  Վան  քաղաքից  մոտ  17 կմ  հյուսիս-արևելք  և  պաշտպանում է Տուշպայից  դեպի  հյուսիս- հարավ-արևելք-արևմուտք  տանող  ճանապարհըՏեղադրված է  ձվաձև  բարձունքի  վրա  և  ունի ուղղանկյուն  հատակագիծ: Ամրոցը  հիմնադրվել  է  հավանաբար Իշպուինիի օրոքՊարիսպներն  ամրացված  չեն    որմնահեծերով  կամ  աշտարակներով:   Միայն  մուտքն  է ամրացված 2 ոչ  մեծ  աշտարակներով:   Այն  զբաղեցնում է մոտ  0, 5 հա տարածք  և  ծառայել  է  իբրև  պահակակետ:

 Վերին Անձավ  ամրոցը  գտնվում  է  Ներքին Անձավից  հյուսիս-արևմուտք  և  պաշտպանում է   նույն  ճանապարհըԱյս  ամրոցը  կառուցվել  է  ավելի  ուշըստ  երևույթին  Մենուա արքայի  օրոքԲերդի  պարիսպները  ամեն  10 մետրի  վրա  ամրացված  են  2,5 մ  երկարություն  ունեցող  որմնահեծերով: Ամրոցը  կառուցված  է   բլրի  վրա,   որի  ստորոտում  նկատվում  են  պարսպապատ  քաղաքի հետքեր:

 Վանա  լճի  արևելյան  ափին` Վան  քաղաքից  5 կմ հյուսիսգտնվում  է  փոքրՎերին Անձավ, ամրոցի հատակագիծը  ամրոցներից  մեկը` Լեզքըորը  կառուցված  է  լճի երկայնքով և  վերահսկում  է  հյուսիսից  դեպի  Վան  տանող  ճանապարհը:   Այն  ունի  անառիկ  դիրքև  միայն  հարավ-արևմտյան  մասում  է  հնարավոր  մոտենալ  ամրոցինՎան  քաղաքից  12 կմ հարավ գտնվում  է  Զիվիստանի ամրոցըԱյն  տեղադրված  է  բարձունքի  վրա` կրկնելով տեղանքի ձևը: Ունի ուղղանկյուն  հատակագիծԱյս  ամրոցը  տարբերվում  է  մյուսներից  նրանով, որ  կառուցված  է  ոչ  թե  արհեստականորեն  հարթեցվածայլ  բնական  բլրի  վրա: Ամրոցի և  միջնաբերդի  հզոր  պարիսպներից  պահպանվել  են  միայն  առանձին   հետքերԱմրոցի  արևելյան  մասում փորվել  է  ժայռափոր  ջրավազան: Բացի  վերը   նշվածներից, Վան  քաղաքի  շրջակայքում  տարբեր  հեռավորության  վրա  պահպանվել  են  ԵրիշատիԱնհավատիԱրծկեիՀայկաբերդիԿիչիկիրանիԴելիչայի  և  այլ  ամրոցներ:

 

Գրականություն: Եսայան 1995; Пиотровский 1959; Burney, Lawson 1960; Burney 1969; Burney, Lang 1971; Burney 1998; Belli 1992; Belli, Dinçol 1992; Belli 1999:

 

Ավետիսյան Հ., Բոբոխյան Ա.


 Աղբյուրը ՝

Ուրարտուի հնագիտություն (Ամրոց-բնակավայրեր և դամբանային համալիրներ), Երևան: Երևանի համալս. հրատ., 2008, 34-36 էջ


 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`

www.armenianarchaeology.am