ԱՅԱՆԻՍ: Հնագիտական  աշխատանքներն Այանիսում  ձեռնարկվել  ենսկսած  1989 թ.,  Թուրքիայի  Իզմիր  քաղաքի  Էգեյան  համալսարանի  Նախապատմական  և  Մերձավորարևելյան  հնագիտության  բաժանմունքի  կողմիցԱ. Չիլինգիրօղլու  ղեկավարությամբ: Այանիսը կառուցվել և անսպասելիորեն ավերվել  է  Ռուսա II  արքայի  օրոք:

 Այանիսի ամրոցը գտնվում է  Վան քաղաքից 38 կմ հյուսիս` համանունԱյանիս, ամրոցի տեղագրական քարտեզը և հատակագիծը գյուղի տարածքում, Վանա լճի  ափին, Սիփան լեռան դիմաց: Ամրոցը տեղադիված է լեռնաբլրի գագաթին  և  շրջապատված է հզոր  պարսպապատերով: 15Օ մx450 մ չափերով ամրոցն ունի ուրարտական և միջնադարյան շերտեր: Պաշտպանական  պատերն  ամրացված են  աշտարակներով և որմնահեծերով: Պարսպապատերի  քարերը մշակված  են  ժապավենաձև  եզրագծման մեթոդով (ռուստովկա), որը  բնորոշ է ինչպես քաղաքային, այնպես էլ  ռազմական ճարտարապետության սկզբունքներին:

 Ամրոցի  հարավարևելյան  հատվածում  հայտնաբերվել է  Ռուսա II-ի 14 տողանոց  սեպագիր  արձանագրությունը, որտեղ  նշվում է քաղաքի  անունը «Ռուսախինիլի - Էիդուրու լեռան առջև»: Բացի  դրանիցհիշատակվում է  տաճարների  և  պալատական  համալիրների  կառուցման  մասին: Պեղումների  ժամանակ  բացվել  են  պալատական  շինություններպահեստ-մթերանոցներով, տաճարային  համալիրներ` բակերով և կացարան-մառաններով:

 Այանիս, արևմտյան պահեստասենյակներըԱմենուր հաստատագրվել են հրդեհի հետքերի մնացորդներ: Դրանք այրված  շինությունների, գերանների  բեկորներ են, որոնք  թափվել  են  պատերի  հետ, հրդեհի  արդյունքում: Տաճարային համալիրն ունի 30x30 մ  մակերեսշրջապատված է  տասը որմնասյուներովիսկ կենտրոնական  հատվածում  տեղադրված  է  12,75x12,75 մ չափերով  տաճարը, որն ունի  մուտք, նախասրահ  և   4,58x4,62 մ  ցելլաՏաճարը  և  ցելլանինչպես  նաև  հարթակըզարդարված են  խորաքանդակ  պատկերներովիսկ  մուտքի  հատվածը  պատված  է  88  տողից  կազմված  սեպագիր  արձանագրությունով: Որմնաքանդակները  ներկայացնում են  կենդանիների  և  մարդկանց  պատկերների  ներդաշնակ  ամբողջականություն  և  նման  են  Ուրարտական  որմնանկարների  սյուժեներին:   Հայտնաբերված  հնագիտական գտածոների  մեջ  հատկապես  արժեքավոր  է  ումբոն- առյուծի  բրոնզաձույլ  գլուխը: Ռուսա II-ը  Սուսիի տաճարը  կառուցել  է  թշնամի  երկրների  դեմ  հաղթանակ  տանելու   կապակցությամբ  և  նվիրաբերել է  Խալդ  աստծուն: Հնագիտական  նյութն  աչքի է ընկնում  առատությամբ և շքեղությամբ: Դրանք  բրոնզից և երկաթից, ոսկուց, արծաթից, կիսաթանկարժեք  քարերից պատրաստված արտեֆակտերի հավաքածուներ են: Հատկապես հետաքրքիր են Սուսիի և բակի սյունասրահով համալիրները: Տաճարը և բակը ամբողջովին լցված էին առարկաներով` վահաններ, սաղավարտներ, սրեր, դաշույններ, կապարճներ, նետեր, նիզակներ, ձիասանձեր, կաթսաներ և այլն:

 

Գրականություն: Çilinigiroğlu 1994; Çilingiroğlu, Salvini 1995; Çilinigiroğlu, Salvini 1997; Çilingiroğlu, Salvini 1999; Çilingiroğlu, Salvini 2001; Stone, Zimansky 2004; Çilinigiroğlu 2006

Ավետիսյան Հ., Բոբոխյան Ա.



 Աղբյուրը ՝

Ուրարտուի հնագիտություն  (Ամրոց-բնակավայրեր և դամբարանային համալիրներ) Երևան: Երևանի համալս. հրատ. 2008 , 49-51 էջ

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`

www.armenianarchaeology.am