Հանրագիտարան >> Հնագիտության հանրագիտարան >> Գեղհովիտ: Դամբարանային համալիր

 Գեղհովիտ, դամբարանի ընդհանուր տեսքը (ա), հատակագիծը (բ), կտրվածքը (գ)ԳԵՂՀՈՎԻՏ: Գեղհովտի (Սևանա լճի հարավարևմտյան ափ) դամբարանը պատահականորեն բացվել է 1979 թ. և ուսումնասիրվել է ԱՓիլիպոսյանի, իսկ ոսկրաբանական նյութը` ՌՄկրտչյանի  կողմիցԳտնվում է   ներկայիս  Գեղհովիտ  գյուղի  միջով  հոսող  գետակի  ձախ ափին: Հուշարձանի  ուսումնասիրությունից  պարզվեցոր  գետակի  մակերեսից  մոտ  15-20  մ  բարձրության  վրա  եղած  բնական  խորշերը  ուրարտացիների  կողմից  ենթարկվել  են  մասնակի  ձևափոխմանև  կառուցվել  են  երկու  հաղորդակից  արհեստական  քարայր-դամբարաններԴամբարանի  մուտքի  բարձրությունը  2,55  մ էլայնությունը  հիմքի  մոտ`  4  մԱռաջին սրահի  մակերեսը  մոտ  30-30  մէՍրահի  հատակը  մուտքի  շեմից  ցածր  է  0,25  մ: Դամբարանի  կամարաձև առաստաղն  ունի  3,1  մ  բարձրությունԴամբարանըըստ  երևույթինունեցել  է  նաև  3-րդ  սրահըորի  մասին են  վկայում  սրահի  հյուսիսային  հատվածում պահպանված նեղ միջանցքի հետքերըԴամբարանում  գտնվել  է  հարուստ  հնագիտական  նյութ, որը  կազմված  է  սպառազինությանսպասքիկահույքի  առանձին  մասերից և պերճանքի առարկաներից: Գտնվել  են  նաև  հնամարդաբանական  նյութեր:

Գտածոների  մեջ  մեծ  խումբ  են  կազմում  բրոնզե  և  երկաթե  զենքերըԳտնվել  են  երկաթե  ակինակի  խոշոր  բեկորերկու  խողովակակոթառ  նիզակներբրոնզե  կապարճի  մասերերկաթե  և  բրոնզե  ձիասարքերորոնցից  մեկի  այտապանների  ծայրերը  զարդարված  են  թռչնի  փոքրիկ  քանդակներովԲացառիկ  հետաքրքիր  են  երկրորդ  սրահում  գտնված ուրարտական  մարտակառքի  բազմաթիվ  մասերը (տարբեր  ձողերգամեր, առանցքի  վերջակալներանիվների  ամրակներփականաձև  բրոնզե  հարմարանքներ  և  այլն):  Մարտակառքի  հետ  է  առնչվում  նաև  երկաթե  կլորավուն  ձողի  ծայրին  ամրացված  ձիու  բրոնզե  գլուխը  (բարձրությունը  6,5  սմ):

Կահույքի  մասերը  ներկայացված  են  բրոնզե  ցլերի  ու  ձիերի  սմբակների  ձև  ունեցող և գահաոտքերի, աթոռների  ու սեղանների  տարբեր  մասերը  զարդարող  բրոնզե  արտեֆակտերով: Առավել  հետաքրքիր  են  երկաթե  աշխատանքային գործիքների  բեկորները: Բացի  նշվածներից, գտնվել  են  տարբերª  մուգ  շագանակագույն  և  կարմիր  անգոբապատ սափորներկճուճներ  և  մեկ  մետաղե  անոթի  վերին  մասի  բեկորորի  վրա  պատկերված են  մարդու  ձեռքերԱռանձին խումբ  են  կազմում  նաև  ոչ  մեծ  թվով    զարդերըª բրոնզե խոշոր ճարմանդը, բրոնզե լարից պատրաստված երկու  ապարանջաններըտարբեր  ձևերի  ու  չափերի  սարդիոնեապակյաշաղախից  և  ոսկրից  պատրաստված  ուլունքները

Գեղհովտի  դամբարան-քարայրի  ուսումնասիրությունը  հետաքրքիր  է  նաև  նրանովոր  այստեղ  գտնված  հնագիտական  և  ոսկրաբանական  նյութերը  հնարավորություն  են  տալիսվերականգնելու թաղման  ծեսըԱռաջին  սրահի  հյուսիսային  պատի  մոտ  բացվեց  աջ  կողմի  վրա  կծկված  վիճակում  պառկած  մի  կմախքորի  գանգը  բացակայում  էրԱյս  սրահի  արևմտյան  պատի  տակ  գտնվեցին  իրար  վրա  դրված  երեք  տղամարդու  գանգեր  ու  կմախքների  առանձին  ոսկորներ  (30-35,  45-55  և  50-60  տարեկան),  20-25  և  25-30  տարեկան  երկու  կնոջ  և  2-2,5  տարեկան  երեխայի  ոսկորներԿմախքների  նման  տեղադրումը  վկայում  էոր  այստեղ  կոլեկտիվ  թաղում  է  կատարվելինչի  հետևանքով  դամբարանի  տիրոջ  հետ  սպանվել  և  թաղվել  են  նաև  նրան  ուղեկցող  տղամարդիկկանայք  և  երեխանՀարկ  է  նշելոր  շինարարության  ժամանակ  գտնված  մի  քանի  երեխաների  և  մեծահասակ  մարդկանց  գանգեր  թաղվել  են  կամրջի  հիմքի  մեջԵղածը  հնարավորություն  է  տալիս  ասելուոր  Գեղհովտի  դամբարանում  իրականացվել  է  դիաթաղում  և  դիամասնատում  (գանգերը  առանձին  են  թաղվել):  Ըստ  հնագիտական  նյութի`   դամբարանը  թվագրվում  է  Ք.ա.  VIII  դվերջին  քառորդով:

 

Գրականություն: Փիլիպոսյան, Խաչատրյան 1995; Փիլիպոսյան, Մկրտչյան 2001

 

Աղբյուրը՝ 

Ուրարտուի հնագիտություն  (Ամրոց-բնակավայրեր և դամբարանային համալիրներ) Երևան: Երևանի համալս. հրատ. 2008 , 163-166  էջ

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`

www.armenianarchaeology.am