Հանրագիտարան >> Հնագիտության հանրագիտարան >> Մոնումենտալ կառույցներ: Ուրարտական ճարտարապետության առանձնահատկությունները

. Տաճարներ, Ալթըն Թեփե (վերակազմություն) (ա-գ), Քայալը Դերե, հատակագիծը (դ), Ալթըն Թեփե, մուտքի վերակազմությունը (ե), Ալթըն Թեփե, հատակագիծը (զ), Քեֆ Քալեսի, ներքին տեսքը (վերակազմություն) (է)Մոնումենտալ կառույցներ:Մոնումենտալ կառույցները ուրարտերենում միջագետքյան օրինակով տրվում են E.GAL գաղափարագրով: Այն նշանակում է «Մեծ տուն», որի տակ հասկացվում է հասարակական կամ հոգևոր շինություն: Այդ նույն գաղափարագիրը, որին կցվում էր «ամրացված» մականունը, միաժամանակ արտահայտում էր «ամրոց» կամ «միջնաբերդ» հասկացությունը: Սեպագիր արձանագրություններում պալատները հաճախ հիշատակվում են պաշտամունքային կառույցների հետ մեկտեղ: Ուրարտական E.GAl-ները իրենց նշանակությամբ, ինչպես դա հաստատվում է վիմագրական ու հնագիտական նյութերով, բաժանվում են երեք հիմնական խմբի` վարչատնտեսական, ռազմական ու պաշտամունքային: 

 Առաջիններում կառույցների հիմնական մասը ծառայում էր ներկայացուցչական և արտադրական կարիքներին: Նրանցում գործում էին արհեստանոցներ: Այստեղ պահվում էին գյուղատնտեսական մթերքներ, որոնց զգալի մասը հավաքվում էր տեղի ազգաբնակչությունից` որպես տուրք, իսկ մյուս մասը հավաքվում էր պալատներին ենթակա մշակվող հողերից:

 Ուրարտական աղբյուրները տեղեկություններ են հաղորդում նաև ռազմական բերդերի մասին: Այսպես, նրանք վկայում են, որ ուրարտական E.GAL-ները շրջափակված էին հզոր բերդապարիսպներով ու խրամատներով, և որ այդ բերդերում գտնվում էին ուրարտական թագավորների կայազորները:

 Ուրատական պալատներն ու բերդերը իրենց մոտակա և հեռավոր մատույցներումՏաճարներ, Մուսասիր (ա), Էրեբունիի Խալդիի տաճարի հատակագիծը և վերակազմությունը (բ), Էրեբունիի Սուսիի տաճարի հատակագիծը (գ), Էրեբունիի Հրո տաճարի հատակագիծը (դ), Թաշբուրուն, տաճարի ներքին տեսքը, վերակազմություն (ե), Թաշբուրուն, տաճարի հատակագիծը (զ) ունեին նաև այնպիսի կառույցներ, որոնք, որպես նրանց ռազմական առաջակալներ, իրենցով պատնեշում էին այդ E.GAL-ները: Պալատների պաշտպանությանը մեծապես օժանդակում էր նաև լեռնային տեղանքը, որի հետևանքով այդ կառույցների հատակագծային հորինվածքները, ռացիոնալ կերպով կապվելով տեղանքին, ստեղծում էին ճարտարապետական ծավալների մտածված փոխանցումներ և օգտագործման համապատասխպան հնարավորություններ: Այդ են հաստատում նման ձևերով կառուցված միջնաբերդերը (Վանա ժայռ, Հայկաբերդ, Ալթըն Թեփե, Բաստամ, Կարմիր Բլուր և այլն): Կառուցապատման համանման սկզբունքները հայտնի են դեռևս խեթական ճարտարապետությունից, իսկ նրանից խիստ տարբերվում են Միջագետքի` արհեստական հարթակների վրա վեր խոյացող մոնումենտալ շենքերի կառուցողական սկզբունքները:

 Անդրադառնալով մոնումենտալ կառույցներով միջնաբերդերի տարածական ձևերի հորինվածքների ճարտարապետական արտահայտություններին` կարող ենք դրանք դասակարգել ըստ երեք տիպերի`

 1) միջնաբերդ` առանձին կանգնած շենքերի համալիրային կառուցապատումով (Տուշպա, Էրեբունի, Ալթըն Թեփե, Քայալը Դերե),

 2) միջնաբերդ` կառուցապատված միասնական ծավալի ձևով (Արգիշտիխինիլի, Թեյշեբաինի, Արագած),

 3) միջնաբերդ` եզրագծային կառուցապատումով վեր խոյացող ծավալային միջուկով (Ներքին Անձավ, ուրմիական ամրոցներ):

 Սրբարաններ, Ալթըն Թեփե, բացօթյա սրբարանը (ա), Թոփրաք Քալե, կնիքի պատկեր կոթողի առջև կատարվող նվիրաբերման ծեսով (բ), Որմնախորշ` արձանագրությամբ` Ռեզայեհի և Ուշնուիեհի միջև (գ)Վերջին տասնամյակների պեղումները զգալիորեն ընդլայնեցին մեր պատկերացումները ուրարտական պալատների ճարտարապետության մասին: Պարզ դարձավ, որ ուրարտական պալատները մոնումենտալ կառույցներ էին` հաճախ երկհարկանի, որմնանկարներով զարդարված ներքին տարածություններով, սյունազարդ բակերով ու դահլիճներով, ինչպես նաև բազմաթիվ օժանդակ սենյակներով: Մեր այսօրվա գիտելիքները ուրարտական պալատների վերաբերյալ հնարավորություն են տալիս տարբերակելու երկու տիպ`

1) երկու բակ ունեցող շինություններ, որոնց շուրջ տարածվում են տարբեր նշանակության սենյակներ: Ընդ որում, այդ բակերից մեկը պերիստիլ է, և նրա շուրջ խմբավորված են պալատի բոլոր ամենակարևոր սենյակները (օրինակ` Էրեբունի),

 2) պալատական համալիր, որի միջուկը սյունազարդ դահլիճն է (Արգիշտիխինիլի, Բաստամ, Ալթըն Թեփե):

 Միջնաբերդերի տարածքում, որպես պալատական համալիրի կարևոր տարր, հիմնականում գոյություն են ունեցել պահեստներ` իրենց մեծածավալ կարասներով հանդերձ, որոնք նախատեսված են եղել գինու, հացահատիկի և այլ սննդամթերքի պահպանման համար:

 Ինչ վերաբերում է պաշտամունքային շինություններին, ապա ուրարտական խոշորՄուսասիր, տաճարի վերակազմությունը` ըստ Քլայսի տաճարները հավանաբար ընդարձակ համալիրներ էին, որտեղ պաշտամունքային կառույցները միավորվում էին աշխարհիկ, տնտեսական, արտադրական ու պահեստային շենքերի հետ: Քրմերի գործունեությունը տաճարներում չէր սահմանափակվում միայն կրոնական ծիսակատարություններով: Տաճարներն էլ իրենց հերթին միայն նյութական արժեքներ չէին պարունակում իրենց մեջ, այլև հանդիսանում էին ռազմական հզոր կենտրոններ: Նրանցում գործում էին զենք պատրաստող արհեստանոցներ:

 Բարձրաքանդակներ, Ադիլջևազ (վերակազմություն) (ա), Քեֆ Քալեսի (բ)Ուրարտական ճարտարապետությունը ստեղծել է տաճարային կառույցների մի շարք ձևեր, որոնք, բացի բազմաթիվ սեպագիր արձանագրություններից, հայտնի են նաև պեղումներից գտնված օրինակներով: Սեպագրերում հիշատակվում են այդպիսի կառույցների հետևյալ տարբերակները` E - տուն (Աստծո) - տաճար, E.BAR - տաճար, iarani - մատուռ, šištile - աստվածների դարպաս: Պաշտամունքային է եղել նաև այն կառույցը, որը սեպագրերում հիշատակվում է susi անունով: Հավանաբար նույն գործառույթն են ունեցել նաև sirihani և adunisini կառույցները, որոնք հիշատակվում են Կարմիր Բլուրում հայտնաբերված սեպագրերում: Պաշտամունքային կառույց էր նաև burgana-ն, որը տաճարներին կցված բուրգ էր:

 Չնայած ուրարտական սեպագրերում նշված են տաճարների մի շարք տեսակներ, սակայն դրանց հնագիտորեն ուրվագծված ձևերը իրենց հատակագծային հորինվածքով երեքն են`

 1) քառակուսի հատակագծով տաճարներ (հիմնական ու տարածված ձևն է` Ալթըն Թեփե, Թոփրաք Քալե, Ազնավուրթեփե, Քայալը Դերե, Վերախրամ, Դանաթլու ևն),

 2) ուղղանկյուն հատակագծով` երկայնական առանցքով տաճարներ (Էրեբունիի susi տաճարը, Մուսասիր),

 3) ուղղանկյուն հատակագծով` լայնական առանցքով տաճարներ (Էրեբունիի Խալդիի և Քեֆ Քալեսիի տաճարները, նման է խուռի-խեթական աշխարհում տարածված բիթ-հիլանի կոչված շինություններին):

 

Գրականություն: Շիրմազյան 1962; Հովհաննիսյան 1964; Պիոտրովսկի 1971;Զարյան 1986; Հարությունյան 1978 ; Հարությունյան 1992; Հովհաննիսյան 1996;Сивков 1944; Шлеев 1954; Кафадарян 1967; Кафадарян 1972; Мнацаканян и др. 1978; Халпачян 1980; Оганесян 1970; Оганесян 1981; Оганесян 1985; Belck 1895; Kleiss 1963-1964; Riemschneider 1965; Stronach 1967; Riemschneider 1970; Naumann 1968; Kleiss 1976c; Yutaka 1979; Kleiss 1979b; Kleiss 1979c; Kleiss 1982; Gunter 1982; Forbes 1983; Sinclair 1987; Kleiss 1988; Ussishkin 1994b; Smith, Kafadarian 1996

Աղբյուրը՝ 

Ուրարտուի հնագիտություն  (Ամրոց-բնակավայրեր և դամբարանային համալիրներ) Երևան: Երևանի համալս. հրատ. 2008 , 124-130էջ

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`

www.armenianarchaeology.am