Հանրագիտարան >> Հնագիտության հանրագիտարան >> Պատմական համառոտ ակնարկ:Ուրարտու

 Պատմական համառոտ ակնարկ:Ուրարտու:Արդեն  Ք.ա. XIII  դՎանա  լճից  հարավՆիբուրի  (Արարադի  կամ  Ջուդիլեռներից  արևելք  և  արևմուտք  ընկած  տարածքում, ձևավորվել էր Ուրուատրի անվանված  քաղաք-պետությունների  դաշնությունըՔ.ա. XIII դ. վերջի Ասորեստանի  արքա  Սալմանասար I-ի  մի  արձանագրության  հաղորդած   տվյալների  համաձայն` Ուրուատրի դաշնությունը  կազմված  էր  ութ  բերդաքաղաքներից  և   51 գյուղերից. այսինքն  յուրաքանչյուր  բերդաքաղաքիր  6-7   գյուղերով  հանդերձմեկ  իշխանություն  է կազմելՀայտնի  են  այդ  իշխանությունների  անուններըԽիմմե, ՈւատկունԲարգունՍալուաԽալիլաԼուխաՆիլիպախրիԶինգուն:   

 Ք.ա. X դ. 70-ական  թթՈւրուատրին  հասնում  է  աննախընթաց  հզորությանքանի  որ  դաշնությանն է   միանում  տարածաշրջանի  (Հայկական  Տավրոսի հարուստ  և  հզոր  իշխանություններից  մեկը` Մուծածիրը  (Արդինի)որտեղ  և  գտնվում  էր  Ուրարտուի  գլխավոր` Խալդի  աստծո  ամենանշանավոր  տաճարը:   Ք.ա. X դ. Ուրուատրին մասամբ կազմալուծվում էԱդադներարի II-ը  այն  հիշատակում  է  որպես  Նիբուրի  լեռների  հարավային  լանջերին  ծվարած  փոքրիկ  մի  երկիր` Ուրարտու  անվամբ:   Ք.ա. IX  դսկսվում  են  Ասորեստանի  արքա  Սալմանասար  III-ի  արշավանքները  դեպի  ՈւրարտուԵթե  մինչ  այս  Ասորեստանի  տիրակալները  չէին  հաղորդում  Ուրուատրի  երկրի  որևէ  արքայի  անունապա  այժմ  Սալմանասարին  դեմ  է  ելնում  համայն  Ուրարտուի   արքան` Արամենով  իր  տրամադրության  տակ  ուներ  լավ  կազմակերպված  բանակ ու  ամրոցներորոնցից  կարևորներն  էին  Արծաշկուն  (Արճեշև  Սուգունիան  (տեղադրվում  է  Վանա  լճից  հարավ- արևելք): 

 Արամեի  թագավորության գրաված տարածքն  ընդգրկում  էր    Եփրատ  և  Արածանի  գետերից  համապատասխանաբար  արևելք    ու  հարավ  ընկած  գավառները  մինչև  Վանա  լիճհյուսիս-արևմուտքում  երկրի սահմանները    հասնում  էին  մինչև    Դայաենի-Դիաուեխիարևելքում` մինչև  Ուրմիա  լճի  արևմտյան  ավազանում  գտնվող  Գիլզանու երկիրըհարավ-արևելքում` Մուծածիր: Երկրի հյուսիսայինհարավային, հարավարևմտյան  սահմանները  հստակ  չեն: Կարելի  է  ենթադրել, որ  հյուսիսում  այն  չէր  հասնում  Հայկական  պարին, իսկ  հարավում  սեպաձև  մխրճվում  էր  Մուծածիրի  և  Մեխրիի  միջևիր  մեջ  ընդգրկելով  Ուրուատրի  իշխանությունըհանգամանքորը  հիմք  է  տվել  ասորեստանցիներին` Ուրարտու  անվանելու  նաև  համայն  թագավորությունը:

 Արամեն  և  իր  հաջորդ` Սարդուրիարքան Ք.ա. IX  դ. կեսերին Սալմանասարի  դեմ  համառ  պայքարում    կարողացան  պահպանել  երկրի  անկախությունը:   Սարդուրիի  օրոք  է  արքայանիստ  դառնում  Վանա  ամուր  ժայռին   ապավինած   Տուշպա (Տոսպ)  քաղաքըորն  այնուհետև  երկուսուկես  դար  անընդմեջ  եղավ  թագավորության  հզորության  գրավականը  և  երկրի     մշակույթի  զարգացման  կարևորագույն  հիմնակետը

 Սարդուրիի  հաջորդներիԻշպուինիի  և  ապա  Իշպուինիի  ու  Մենուայի  համատեղ  գահակալությունը Ք.ա. IX  դ. վերջերին ընթանում  էր  բավականին  տագնապալի  պայմաններում: Հարավից  շարունակվում էին  ասորեստանյան  բանակի  գրոհները:   Ահա  այս  պայմաններում   Իշպուինի  արքան  սկսում  է  իրագործել  բարեփոխումների  մի  ծրագիրորը  եղավ  Ուրարտուի  ինչպես  քաղաքական   կայունությանայնպես  էլ  մշակութային հետագա  զարգացման  հիմքը:   Բարեփոխումներից  առաջինն  առնչվում  էր  իրավական  խնդիրներին  և  կոչված  էր  կարգավորելու  երկրի  տարբեր  խավերի  իրավունքներն  ու  պարտականությունները  ինչպես բուն Բիայնիլիումայնպես  էլ  նոր  նվաճված  կամ  նվաճվելիք  երկրներում:   Հաջորդ բարեփոխությունն  առնչվում  էր  երկրի  պետական  լեզվինՄինչ  այս  ուրարտական  թագավորության  պետական  լեզուն  էր  աքքադերենըԻշպուինին  իր  արձանագրությունները  սկսեց  գրել  ուրարտերենով:

 Բարեփոխումների  այս  ծրագրի  իրագործումը  նոր  թափ  ստացավ  Իշպուինիի  և  Մենուայի  համատեղ  գահակալության  տարիներին` Ք.ա.  IX  դվերջերինԱյս  ընթացքում  էոր  Մուծածիրի  հզոր  իշխանությունն  ընդունեց  գահակալների  գերիշխանությունըկարգավորվեցին  պետական  կրոնը  և  ծիսակարգըօրացույցըչափ  ու  կշիռըմիջդասային  հարաբերություններըռազմական  գործըհողատիրության  կանոնները  և  այլն:

 Ք.ա.  IX  դվերջին  Հայկական  պարից  հյուսիս  արդեն  ձևավորվել  էր  մի  համադաշնությունորն  ուրարտական  սկզբնաղբյուրներից  հայտնի  է Էթիունի  անվամբԷթիունինորի  կազմում  էին  Մեծ  Հայքի  տասնհինգ  աշխարհներից  վեցը` ՍյունիքըԱրցախըՈւտիքը, ՏայքըԱյրարատըԳուգարքը, այդ  ժամանակաշրջանում  վերահսկում  էր  Իրանական  սարահարթը Սև  ծովին  կապող  մայրուղիները: Նա ձգտում  էրըստ  երևույթինիր  վերահսկողությունը սահմանել  նաև  Սև  և  Միջերկրական  ծովերը  կապող  «Երկաթի  առևտրի ճանապարհի» միջին  հատվածի  և ավելի  ուշ «Արտաշատ-Բագավան» անվանված  ուղեգծի  վրա:

 Ք.ա IX դ.  20-ական  թվականների  սկզբին  Էթիունի  համադաշնության  արևմտյան  թևը  կազմող  «Ուիտերուխի-Լուշա (Լոռի)-Քաթարզա (Կղարջք  անվանված   իշխանությունները  և  ուրարտական  զորքերը   բախվում  են  Անաշե  (Ալաշկերտքաղաքի  մատույցներումորտեղ  էթիունյան  բանակը  ծանր  պարտություն  է  կրումԱյս հաղթանակից  հետո  Վանի  արքաները  քայլ  առ  քայլ  իրենց  են  ենթարկում  Էթիունին  ու վերահսկողություն  սահմանում  այս տարածաշրջանով  անցնող  և ավելի  ուշ  որպես «Արտաշատ-Սեբաստապոլիս»  հայտնի  մայրուղու  վրաԱյս  ճանապարհի  և  դրա  ճյուղավորումների  վրա  են  կառուցված  եղել  ԱրտաշատիԷրեբունիիՍարդուրիխինիլիիԹեյշեբաինիիԱրգիշտիխինիլիիՀոռոմի,  ինչպես  նաև  Արագածի, Օշականի  ուրարտական  ամրոցները:

 Ուրարտական  թագավորությունը  հզորացման  գագաթնակետին  է  հասնում  Արգիշտի I և  Սարդուրի  II  արքաների  գահակալության  տարիներին, երբ  Վանի  արքաներին  հաջողվում  է  գլխավորել  սիրիա-հարավարևելափոքրասիական  հակաասորեստանյան դաշնությունը` կազմված  ԱրփադիցԿումմուխից (Կոմմագենե),  Գուրգումից, Մելիդից  (Մալաթիա),  ԴամասկոսիցՏյուրոսից, Կուէից (Կիլիկիա),  Կարքեմիշից, և  վերահսկել  տարածաշրջանով  անցնող  գրեթե  բոլոր  կարևոր  առևտրական  մայրուղիները:

 Ք.ա. 744 թԱսորեստանի  գահն  անցնում  է  ժամանակի  ամենատաղանդավոր  քաղաքական  ու  ռազմական  գործիչներից  մեկինԹիգլաթպալասար  III  արքային:   Սկսվում  է  տևական  պատերազմը  Ասորեստանի  և  Ուրարտուի  միջևՔ.ա. 735 թասորեստանցիները  մտնում  են  Ուրարտուշրջապատում  Տուշպան, սակայնչկարողանալով  գրավել  այնի  վերջո  նահանջում  են:   Սարդուրին  շուտով  գահընկեց  է արվում, և  իշխանությունն   անցնում  է  նրա որդուն` ՌուսայինՌուսայի  գահակալության  տարիներին  երկրի  հյուսիսային  սահմաններին  հայտնվում  է  մի  նոր  ախոյանկիմերները:   Մեծ  զրկանքների  գնով Ռուսային հաջողվում  է   շեղել  կիմերական  ցեղերի  արշավանքների ուղին դեպի  Մանա  ու   ավերումից փրկել  երկրի  կենտրոնական  շրջաններըԱյդ  ընթացքում  զորքն  արքա   է  հռչակում  Ռուսայի  Մելարտուա   որդունորին  Ռուսան  ստիպված  էր հետագայում մահապատժի  ենթարկելԿիմերական  պատերազմը  շարունակվում  էրերբ  հարավից  Ուրարտու   է  ներխուժում  Ասորեստանի  արքա  Սարգոնի  բանակը:   Ք.ա. 714 թ. Ուաուշ  լեռան վրա (Թավրիզի  մոտ)   կայացած  վճռական  ճակատամարտում  Ռուսան  պարտվում  էսակայն  Սարգոնը  չի  համարձակվում  արշավել  դեպի  Տուշպաայլ   ամայացնելով  երկրի  հարավարևելյան  գավառներըմտնում  է  ՄուծածիրԱվերվում  և  թալանվում  է  երկրի   ամենահարուստ  քաղաքը`   Խալդի  աստծո  գլխավոր  պաշտամունքային   կենտրոնը: Ռուսան  ինքնասպանություն  է  գործում

 Թվում  էթե  այս իրադարձություններից  հետո  Ուրարտուն  պետք   է  վերածվեր  երրորդական  մի  իշխանությանսակայնինչպես  ցույց  են տալիս     հետագա զարգացումներըհաջորդ  դարում   ուսումնասիրողի  աչքի  առջև  կրկին  հառնում   է  ուրույն  մշակութային  կյանքով  ապրող  Ուրարտուն: Կրկին  հզոր  են  Վանի արքաները, որոնք   հաջողությամբ  են  պսակում  իրենց  ռազմարշավները,    հիմնում  են   նոր  քաղաքներփորում ջրանցքներ   ու  լճեր: Ծաղկում են  ապրում արվեստըարհեստներն  ու  առևտուրըՈւրարտու  են  հասնում  մինչև  իսկ  չինական  ու  հնդկական  ծագում  ունեցող  իրեր, իսկ  ուրարտական  արտադրանքը  հասնում  է  մինչ  Էգեյան  աշխարհ  և  Էտրուրիա:

 Ուրարտական  պետության  կործանումը սովորաբար կապում  են  արդեն հիշատակված քոչվորներիմասնավորապես  կիմերական  և  քիչ  ավելի  ուշ տեղի ունեցած սկյութական  արշավանքների   հետՍակայն  վերոհիշյալ  իրադարձությունների  հակիրճ   թվակումն   իսկ   վկայում  է  դեպքերի  այլ  ընթացքի  մասինԸստ  երևույթինինչպես  Ք.ա.  XIII-IX  դդ. շարունակվող  ասորեստանյան   արշավանքները    նպաստեցին  Բիայնիլիի  ձևավորմանը,   այնպես էլ  կիմերա-սկյութական   ճնշմանը  միասնաբար  դիմադրելու  անհրաժեշտությունը  նպաստեց   լեռնաշխարհի  (մասնավորապես  Էթիունիի  իշխանությունների)   կամավոր  միավորմանը  Վանի  արքաների  շուրջՍտեղծված    ներքաղաքական  բարենպաստ  իրավիճակով  էին   պայմանավորված  ինչպես  Ուրարտուի  հետագա  հաջողություններն  արտաքին  քաղաքական  ասպարեզում  (Ռուսայի  որդունԱրգիշտի II-ին  մոտ Ք.ա. 700 թ. հաջողվում  է  վերադարձնել  Մուծածիրընրա  բանակները  հասնում  են  մինչև  Կասպից  ծովայնպես  էլ  մշակութային  կյանքի  առաջընթացըՄասնավորապես թուլանում  է  Ք.ա.  XIII-IX  դդդիտվող  մշակութային  հակամարտությունը: Պատահական չէ, որ  հենց  Ք.ա.  VII դ. է  ուրարտական  տերության  ներքաղաքական   ու  մշակութային  ամենաներդաշնակ    զարգացման  ժամանակաշրջանըԱյս  ընթացքում  էոր  նույն դարի առաջին կեսին Ռուսա II-ը  կառուցապատում  է  Թեյշեբաինի (Կարմիր  Բլուր) քաղաքըորն  այնուհետև  դառնում  է  Հայկական  լեռնաշխարհի    կարևոր    մշակութային  կենտրոններից  մեկըԾաղկում  է  քաղաքային  կյանքը:  Շիրակում վերջնականապես  կառուցապատվում  է  Հոռոմի  ուրարտական  ամրոցըԱրգիշտխինիլի-Արմավիրում  Ռուսա  Էրիմենաորդին  արդեն  Ք.ա. VI  դհիմնադրում  է  մի  նոր  պալատական  համալիրՕշականում  և  Արգիշտիխինիլիումայլ  շինարարական   աշխատանքներին   զուգահեռ, կառուցվում են տեղական  էթիունյան աստվածություններին  նվիրված  տաճարներ

 Քաղաքական    ու  մշակութային  հակամարտության    մեղմացումը  երկրում  ուղեկցվում  էր էթնիկական  հանդուրժողականությամբՍտեղծված  իրադրությունը  բնականաբար  նպաստեց   նաև  լեռնաշխարհի   տարէթնիկ  բնակչության  էլ  ավելի  մերձեցմանըորի  արդյունքում Ք.ա.  II  դՄեծ  Հայքի  բնակչությունն  արդեն  խոսում  էր  մեկ ընդհանուր  լեզվով:       

 

Ավետիսյան Հ. Բոբոխյան Ա.

 

 

 Աղբյուրը՝

Ուրարտուի հնագիտություն (Ամրոց-բնակավայրեր և դամբանային համալիրներ,Երևան: Երևանի համալս. հրատ., 2008, 15-19 էջ

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`

www.armenianarchaeology.am