Հանրագիտարան >> Հնագիտության հանրագիտարան >> Թեյշեբաինի (Կարմիր բլուր) ամրոցը

 Կարմիր Բլուր, միջնաբերդի հարավային և հյուսիսարևելյան մուտքերը (վերակազմություն) (ա), միջնաբերդի հատակագիծը (բ)ԹԵՅՇԵԲԱԻՆԻ  (ԿԱՐՄԻՐ  ԲԼՈՒՐ) :Թեյշեբաինի  ամրոցը գտնվում է Երևան  քաղաքի  հարավարևմտյան  մասումՀրազդան  գետի  ձախ  ափինԱմրոցի  շուրջըմոտ  150  հա  տարածքի  վրասփռված  են  այս ուրարտական քաղաքի  մնացորդները:

 1936 թ. երկրաբան  ԱԴեմյոխինը  բլրի  հարավ-արևելյան  լանջին  գտավ  բազալտե  քարի  մի բեկոր: Վերջինս կրում էր սեպագիր  արձանագրությունորտեղ  կարդացվում  էր  Արգիշտիի որդի Ռուսայի անունըՀետախուզական  աշխատանքները   պարզեցինոր  բլուրը  ծածկված է հին  շինություններովՀրդեհից  հուշարձանը  կարմիր  գույն  էր  ստացելորի  պատճառով  մոտակա  գյուղի  բնակիչները  այն  Կարմիր  Բլուր  էին  անվանումՀաշվի  առնելով  հետախուզական  աշխատանքների  արդյունքները`  1939  թերեք  արշավախումբ  համատեղ  սկսեցին  Կարմիր  Բլուրի  կանոնավոր  պեղումներըՊետական  Էրմիտաժի  (ԲՊիոտրովսկի),  Հայաստանի պատմական  հուշարձանների  պահպանության  կոմիտեի  (ԿՂաֆադարյանև  ՍՍՀՄ  ԳԱ  հայկական  ֆիլիալի  (ՍՏեր-ԱվետիսյանկողմիցՀայրենական  Մեծ  պատերազմի  տարիներին  պեղումները  ընդհատվեցին  և  վերսկսվեցին  1945  թ.` շարունակվելով մինչև  1971  թ.,  ակադեմիկոս  ԲՊիոտրովսկու  ղեկավարությամբ:

 Երկարամյա  պեղումների  շնորհիվ  պարզվեցոր  հայտնաբերվել  է  Ռուսա  II-ի  կողմից Ք.ա.  VII դ. առաջին  քառորդում  կառուցված ամրոց  և  քաղաքԱմրոցըորն  ընդգրկում  էր  բլրի  գագաթըմի  մոնումենտալ  շինություն  է` 4  հա  մակերեսովԱյն  երկհարկանի  մի  հսկայական  շենք  էորի  պահպանված  նկուղային  համլիրները   բաղկացած  են   150  սենյակներիցԱմրոցի  հյուսիսային ու  արևելյան  ճակատները  համընկնում  են  կտրտված  ժայռոտ  լանջերի  հետ  և  ամրացված  են  ոչ  մեծ  որմնահեծերովիսկ  անկյուններըª  ավելի  խոշոր  աշտարակներովՇենքի  արևմտյան  ճակատը  նայում  է  դեպի  ընդարձակ  բակըորն  ամրացված  է  կրկնակի  պարիսպներովԱյն   ունի  երկու  մուտքՀիմնականհարավային  մուտքի  դարպասները  երկու  կողմից  պաշտպանված  են  հսկայական  աշտարակներովիսկ  երկրորդ`  հյուսիսային  կողմի  մուտքը  ավելի  փոքր  էորով  անցնում  էին  մարտակառքերը  և  հեծյալներըԱյն  ունի  դուռ`  հետիոտնի  համարՀզոր  պարիսպներն  ունեն  քարե  հիմքեր  և  հում  աղյուսե  պատեր, որոնք ամրացված  են  աշտարակներով  ու  որմնահեծերովԲացի  դրանիցամրոցի  պաշտպանական  համակարգն  ուներ  որոշակի  առանձնահատկություն: Եթե  հակառակորդը  ներխուժեր  ամրոցի  բակընա  կհանդիպեր  միջնաբերդի   պարիսպներինՄիջնաբերդ  մտնելու  համար  պետք  է   կենտրոնական  մուտքի  մոտ  կառուցված  պանդուսով (թեքամուտքովբարձրանային դեպի առաջին  հարկի  տանիքըորտեղից  կարելի  էր  անմիջապես  մտնել  երկրորդ  հարկ:

 Պալատական շինությունների և տաճարների  պատերը  զարդարվել  են  որմնանկարներով (որսի  տեսարաններաստվածների  երթերտարբեր  կենդանիների  պատկերներարևի  սկավառակներ  և  այլն): Որմնանկարների  պահպանված  բեկորների  վրա  նկատվում  են  նաև  այլ  զարդանախշեր` շրջանակների  մեջ  առնված  խաչերխաչաձևող  գոտիներվարդյակներ,    թևավոր  աստվածների  դեմքերառյուծների  և  թռչունների  պատկերներ: Հրդեհի  հետևանքով  որմնանկարների գույները  փոխվել  էինՈւսումնասիրությունների  շնորհիվ  պարզվեցոր  դրանք  նկարվել  են  սպիտակ  ֆոնի  վրասևվառ  և  բաց  կարմիրվարդագույն  գույնի  ներկերովԲացի  որմնանկարներիցայդ  շինությունների  պատերը  զարդարված  են  եղել  տարբեր  գործվածքներով:

 Պեղված  150  նկուղային  սենյակները  ծառայել  են  իբրև  մթերանոց-պահեստներ և   մառաններԵրկրորդ  հարկըորտեղ  գտնվել  են  նահանգապետիբարձրաստիճան  զինվորականների  և  քրմերի  պալատներըսենյակներըտաճարներըլրիվ  ոչնչացել  է

 1946  թհաջողվեց  որոշել  նաև  ամրոցի  անունըերբ  11-րդ  սենյակի  դռան  մոտ  գտնվեց  դռան  բրոնզե  փականըª  սեպագիր  արձանագրությամբ, որի վրա կարդացվում էրՌուսայիԱրգիշտիի  որդուԹեյշեբաինի  քաղաքի  ամրոց»Մինչ  այդ  գտնվել  էր  նաև Թեյշեբա աստվածության  բրոնզե  արձանը:

 1949-1955  թթպեղումների  ժամանակ   միջնաբերդում  բացվեցին  յոթԿարմիր Բլուր, N 25 և 28 գինու մառանների հատակագծերը (ա, բ)  մառաններ:  Դրանցում  հայտնաբերվեցին 400  կարաս՝  մոտ 450000  լիտր  ընդհանուր  տարողությամբ, գետնի  մեջ  կիսով  չափ  թաղվածԲացի  միջնաբերդիցկարասներ  գտնվել  են  նաև  քաղաքի  մի  շարք  տներումԳտնված  խաղողի  կորիզները  և  չամիչի  մնացորդները  հնարավորություն  են  տալիս  պնդելուոր  այստեղ  աճել  են  Ոսկեհատ  (Խարջի),  ՄսխալիԱրարատ  (Հաչաբաշ),  Քիշմիշ  (ՆազելիԵրևան),  ինչպես  նաև  սև  խաղողի  մի  քանի  տեսակներ:

 Միջնաբերդի  երկրորդ  հարկում  բացվեց  մի  այլ  մեծ և առանց  տանիքի մառան  (50-րդը):  Այստեղ  տեղադրված  են  եղել  մոտ  150  կարասներորոնցից  պահպանվել  էին  միայն  հատակները: Գինին  պահվել  է  բացօթյա  պայմաններումինչի  հետևանքով  ստացվել  է  շատ  բարձր  որակի   խմիչքԸնդ որում, այս չափերի գինի  ստանալու  համար  անհրաժեշտ  էր  մշակել  300-350  հա  խաղողի  այգիներ:

 Թեյշեբաինիի  բնակիչներըբացի  խաղողի  մշակումիցզբաղվել  են  նաև  այգեգործությամբ  և  բանջարանոցային  կուլտուրաների  մշակմամբորի  մասին  վկայում  են  ամրոցի  տարբեր  սենյակներում  գտնված  սալորինռանխնձորիբալիընկույզի  և  ձմերուկի  սերմերն ու  կորիզները,    պտուղների  ածխացած  մնացորդներըԶարգացած  էր  նաև  երկրագործությունը: Պեղումների  ժամանակ  հայտնաբերվել  են  մեծ  թվով  շտեմարաններ: Միայն ամրոցի հարավային մասում պեղվել են ավելի քան 10  խոշոր շտեմարաններ: Բերքը  լցնելուց  առաջ  դռները  փակվում  և  կնքվում  էինիսկ  հացահատիկը  լցվում  և  հանվում  էր  տանիքներում  արված  հատուկ  անցքերիցՇտեմարաններում  պահվում  էր  ավելի  քան  750  տոննա  հացահատիկԳտնվել  են  տափակ  և  մանրահատիկ  ցորենգարի  և  կորեկ

 Կարմիր Բլուր, կացարաններից մեկըԳարին  և  կորեկը  լայնորեն օգտագործվում  էին  նաև  գարեջուր  պատրաստելու  համարԴրա  մասին  են  վկայում  ամրոցում  գտնված  սիգարաձև  անոթներըորոնց  մեջ  պահպանվել  էին  գարու  և  կորեկի  մնացորդներ:  1958  թամրոցի  նկուղային  մասում պեղվեց  գարեջրի   պատրաստման  շինությունը: Արհեստանոցում  գտնվեցին  տուֆից  պատրաստված խոշոր  տաշտերորոնց  մեջ  թրջվում  էր  գարին  կամ  կորեկըՕգտագործված  ջուրն  ամրոցից  դուրս  էր  բերվում  քարե  խողովակներովՀայտնաբերվեց  ավելի  քան  40  անոթª  գարեջուր  պահելու  համար:

  Թեյշեբաինիում  պեղվել   է  երեք  սենյակից  բաղկացած մեծ արհեստանոցձիթհան՝  քնջութի  ձեթ  ստանալու  համարԳտնվել  են  տուֆե  խոշոր  տաշտխողովակփայտե  մամլիչ: Սենյակի  հատակը  ծածկված  էր  վառված  քնջութի  քուսպով  և  աղանձով` 25-30 սմ  հաստությամբ:

Կարմիր  Բլուրի  պեղումների  ժամանակ  գտնվել  են  տարբեր  կենդանիների  ոսկորներԿենդանաբան  ԱԴալը  այդ  ոսկորները  բաժանում  է  երեք  խմբի.                      1. կենդանիների  ամբողջական  կմախքներորոնք  միջնաբերդի  հրդեհի  ժամանակ  մնացել  են  փլված  ծածկերի  տակ, 2. ոսկորներորոնք  օգտագործված  սննդի  մնացորդներ  են,  3.  զոհաբերությունների հետևանքով  խիստ  այրված  ոսկորներ: Գտնվել  են  նաև  ավանակներիջորիներիայծերիխոզերիձիերիվայրի  կենդանիների  ոսկորներ:  26-րդ  սենյակի  պեղումներից ի հայտ եկան  35000  խոշոր  և  մանր  եղջերավոր  անասունների  ոսկորներորոնք  կուտակվել էին  ամրոցի  մեկդարյա  գոյության  ընթացքումԱյս  հսկայական    նյութերի  մեջ  բացակայում  էին  խոշոր  եղջերավոր  անասունների  գլխի  և  ստորին  վերջույթների  ոսկորներըԻնչ  վերաբերում  է  մանր  եղջերավոր  անասունների  ոսկորներին, ապա սրանցից շատերի իրանի  վերին  մասերըգլուխը  և  եղջյուրները  հավաքվել  են  ամրոցում  գտնվող  տաճարներում, տարբեր  մառաններում, ինչը վկայում է նրանց զոհաբերությունների մասին: Կարմիր Բլուրի   արհեստանոցներում  գտնվել  են  մեծ  քանակությամբ  իլիկների ոսկրե  և  քարե  գլխիկներ,   ջուլհակի  դազգահների  բազմաթիվ  երկաթե  ծանրոցներ

 1952  թ. այսպիսի մի մեծ  արհեստանոցում  գտնվեցին  ավելի  քան  300  երկաթե  տակառաձև  ծանրոցներորոնց  մեջ  պահպանվել  էին գործվածքների  և  թելերի  հետքեր Կարմիր  Բլուրում  գտնված  գործվածքները  հիմնականում  բրդից  էին

 Կարմիր  Բլուրում  զարգացած  էր    կաշեգործությունը: Այդ  մասին  է  վկայում  1955թգտնված  կավե  սալիկի  արձանագրությունըուր  խոսվում  է  Թեյշեբաինի  ուղարկված  224  հորթի,  172  ոչխարի  և  18  այծի  կաշվից  պատրաստուկերի  մասին:

 Անասնապահական  մթերքների  վերամշակման  մասին  վկայում  են  բազմաթիվ  խնոցիների  բեկորները:  1970-1971  թթպեղումների  ժամանակ  Թեյշեբաինիում  բացվեցին պանրագործական   երեք  սենյակներ՝  կաթ  և  ջուր  պահելու  բազմաթիվ  մեծ  կարասներով  և  խոշոր  կավե  չաներով հանդերձՍենյակներից  մեկում  գտնվեց  խոշոր  քարե  չանորի  մեջըստ  երևույթինքամվել  էր  պանիրըիսկ  առաջացած  շիճուկը  ամրոցից դուրս  էր  հանվել  չանին  միացած  քարե  խողովակներով:

 Բացի  երկրագործական  և  անասնապահական  մթերքների  վերամշակումիցԿարմիր  Բլուրում  զարգացած էին տարբեր արհեստներ: Առանձնակի  ծաղկում  էր    մետաղագործությունըԳտնվել են  մանգաղներ, դանակներեղաններորոնքորպես  կանոներկժանի  կամ  եռաժանի  ենԵրկաթե  գործիքների  թվին  են  պատկանում  նաև    մեծ  քանակությամբ  տարբեր  սեպաձև  և  տափակ  կացիններըլայն  և  նեղ  դռներըսղոցներըբահերըուրագները և  այլն:

 Երկաթից  են  պատրաստվել  նաև  օղակաձև  փականներըգամերըխողովակները:    Կարմիր  Բլուրում  բազմազան  են    երկաթե  զենքի  տեսակներըԴրանց  թվին  են  պատկանում    երկսայր  դաշույններըորոնք  ունեն  միակոփ  դաստակներԱյստեղ  գտնվել  են  նաև  երկաթե  երկսայր  թրերՍրանց  դաստակները  զարդարված  են  բրոնզե  օղակներովԳտնվել  են  նաև  այդ թրերի  կաշվե  պատյանների  բրոնզե  ծայրակալներըԲազմաթիվ  են  նաև  նետասլաքներըորոնք  հայտնաբերվել  են  բրոնզե  կապարճներումԴրանք  բաժանվում  են  երկու  խմբիª  նշաձև  և  տերևաձև  գլխիկներովերկարքառակող  կամ  կլոր  պոչուկներովՀայտնաբերվել են  նաև  բազմաթիվ  տերևաձև  խողովակակոթառ  նիզակներ  և  նեղերկար  սայրով  մարտական  կացիններ:

 Ի հայտ են եկել նաև  հսկայական  թվով  բրոնզե  իրերորոնց  զգալի Ուրարտական ամրոցների հատակագծեր (կազմող` Հ. Հակոբյան). Քիշ Քալեսի (Ուրմիայի մոտ) (ա); Զեռնակի Թեփե (բ); Թեյշեբաինի, հարավային դարպասների վերակազմությունը (գ); Դավալու (դ); Բաստամ (ե); Արգիշտիխինիլի, արևմտյան միջնաբերդը (զ); Արագած (է) մասը,  անկասկած, բերված  է  եղել  Էրեբունիից  և  այլ   հուշարձաններիցինչի  մասին  վկայում են    Ք.ա.  VIII  դթագավորների  արձանագրություններըՔաղաքում  և  ամրոցում հայտնաբերվել  են   բազմաթիվ  հալոցներկաղապարներ,   հնոցներ,   20-25  սմ  երկարություն  ունեցող  բրոնզե  ձուլակտորներԿաղապարներում    ձուլվում էին կարճ  նիզակներըտերևաձև  և  նշաձև  նետասլաքներըգուրզերըզրահի  մասերըմարտական  վահանների  ումբոններըհասարակ  բրոնզե  գոտիները  և  այլ  զենքերՏեղում  էին  ձուլվում  նաև  շքեղ  և  պարզունակ  զարդերըª    օձագլուխ  ապարանջաններըմատանիները, օղերըճարմանդները, ականջօղերը, տարբեր ձևերի շքասեղները` քանդակված թռչնի  ֆիգուրներովԱրհեստանոցների  արտադրանք  էին   աթոռների, սեղանների  ոտքերը  զարդարող  պարզունակ  գլանաձև, ցուլերի  և  առյուծների  ոտքերի  ձևեր  ունեցող  շքեղ  ծայրակալներըհասարակ  խոհանոցային  կաթսաներըթասերը  և  կենցաղային  այլ  նյութեր:

 Կարմիր  Բլուրը  այն  բացառիկ  հուշարձաններից  էորտեղ  պահպանվել  են  հսկայական թվով  եզակիբարձրարվեստ  բրոնզե  նյութերԱյս  նյութերի  մեջ  աչքի  են  ընկնում  առյուծների  և  ցլերի  պատկերներով  զարդարված  վահաններըպաշտամունքային  և  մարտական  տեսարաններով  նախշազարդ սաղավարտներըռազմական  պատկերներով  կապարճներըբրոնզե  արձաններըորոնցից  ամենաշքեղը  Թեյշեբա  աստծո  արձանն էշքեղ  բրոնզե  սպասքը, թագավորների  անունը  կրող  նետասլաքները  և  զրահներըձիասանձերը  և  ասպազենըզարդերը  և  այլ  արտեֆակտներ:

 Թեյշեբաինիում  խիստ  զարգացած  էր  խեցեգործությունըԽեցեգործ   վարպետները    կավից  պատրաստում  էին  տարբեր  առարկաներարձանիկներ,    սափորիկներ,    կարասներ,    ձագարներձիթաճրագներգարեջուր  մշակելու  և  պահելու  անոթներգավաթ-ծխամաններհաց  թխելու  և  բույսեր  տապակելու  սաջ-տապականեր  ևվերջապեսբարձր  արվեստով  և  շքեղությամբ  պատրաստված  սպասք: Պաշտամունքային,   ծիսական  արարողությունների  ժամանակ  լայնորեն  օգտագործվում  էին  ճտքավոր  կոշիկների  ձև  ունեցող կավե գունազարդ  գավաթներըմի  քանի  փողանի  անոթները  (կերնոսներ),  շքեղ  գավաթ-ծխամանները՚ասկոսՙ  կոչվող  թռչնաձև  անոթները  և  այլն: Ընդ որում, կավանոթներ պատրաստելիս բրուտագործ  վարպետները  հաճախակի  ընդօրինակում  էին  մետաղե  անոթների   ձևերը:

 Թեյշաբաինիի  նկուղներում  բացվել  են  երեք  ընդարձակ  սենյակներորոնք  եղել  են  խեցեղեն  իրերի  պահեստներԴրանցից  միայն  մեկում  գտնվել  են  2-6  լիտր  տարողությամբ  1036 միականթ  սափորներմեծ  քանակությամբ  թասերձիթաճրագներ  և  ավելի  քան  200  տարբեր  ձևերի  անոթներ (կճուճներգավաթներքրեղաններ):  Խեցեղեն  նյութերի  մեջ  մեծ  տեղ  են  գրավում  կարասներըորոնք  օգտագործվում  էին  գինի  և  հացահատիկ  պահելու  համար

 Կարմիր  Բլուրում  գտնված  խեցեղենը  իր  ձևով  և  նախշազարդումով  բաժանվում  է  մի  քանի  խմբիԱռաջին  խմբին  են  պատկանում  կարմիր  անգոբապատլավ  փայլեցված  անոթները: Խեցեղենի  երկրորդոչ  մեծ  խումբն  են  կազմում  գունազարդ  անոթներըԵրրորդ  խումբը   կազմում են սև  փայլեցված  անոթներըԱյս  խմբի  եզակի  նյութերից  է  խոշոր չափի  սև-փայլեցված  անոթըԱյն  ունի  50  սմ  բարձրություն, որի  ուսերին  կան ցլերի երեք գլուխների  քանդակներ

 Բացի  խեցանոթներիցԿարմիր  Բլուրի  պեղումներից  գտնվել  են  նաև  կավե  քանդակներ: Դրանց  թվին  են  պատկանում  25-րդ  պահեստային  սրահում  գտնված  բազմագույն  արձանիկներըԴրանք  պատկերում  են   ձնկնակերպ,   մորուքավոր  մարդկային  ֆիգուրներ, որոնք  առաջ մեկնած  աջ  ձեռքին  պահում  են  նիզակներ  կամ  ճյուղեր:  28-րդ  պահեստային  սենյակի    արձանները    փոքր-ինչ  կեռված  ենՆրանք  ունեն  կարիճի  պոչդեմքերը  ներկված  են  սպիտակաչքերըկարմիրմորուքը  և  մազերը՝  գորշիսկ  գլխարկները` վառ  կապույտ  գույնովԿարմիր  բլուրի  միջնաբերդի  բակում  գտնվեցին  ցլի  և  ձիու  արձաններ

 Կարմիր  Բլուրի  պեղումները  ցույց  են  տալիսոր  այստեղ  զարգացած  է  եղել  նաև  քարի  մշակումըԱմրոցի  պարիսպների  և  սենյակների  հիմքերը  շարվում  էին  ճեղքված  բազալտիցորոնց  գետնախարիսխների  բարձրությունը  հասնում  էր  2  մետրիիսկ  առանձին  դեպքերումմինչև  4-5  մետրիՔարե  շարվածքների  վրա  պատերը  կառուցում  էին  հում  աղյուսիցորոնք  պատրաստվում  էին  հիմնականում  ամռանըԿավը  դարմանի  հետ  խառնելուց  հետո  կաղապարներում  լցնելովստանում  էին անհրաժեշտ  չափի  (51,8x35x14  սմ,  51,8x51x14  սմ,  35x35x14  սմաղյուսներ:    Հարկ  է  նշելոր  միայն  միջնաբերդի  կառուցման  ընթացքում  օգտագործվել  են  մի  քանի  միլիոն   աղյուսներինչը  պահանջում  էր  զգալի  չափով  ժամանակ  և  աշխատուժ: Շինարարության  ընթացքումբացի  հիմքիցª  և  գետնախարիսխներիցերկրորդ  հարկի  տանիքի  և  առաջին  հարկի  հարթակների  վրա  տեղադրում  էին  հղկված  բազալտե  քիվերՔիվերը  շարված  էին  լավ  տաշված  բազալտե  խոշոր  քարե  ուղղանկյուն  բլոկներովիսկ  հատուկ  հարթակների  վրա  տեղադրված  էին  ոչ  մեծ  նույն  քարերից  շարված  աշտարակներԱյս  շինությունների  արտաքին  պատերը  զարդարված  էին  բազմաթիվ  խոշոր  վահաններովսաղավարտներովկապարճներով:

 Տարբեր քարատեսակներից պատրաստվում էին տաշտերկիսախողովակներ,    տարբեր  ձևի  աղորիքներսանդեր  ու  սանդկոթերկոպիտ և լավ հղկված  թասերսրոցաքարեր  և  այլնՆերմուծված  կամ  տեղում  պատրաստված  քարե  իրերի  թվին  կարելի  է   դասել    կենդանիների  գլուխները  (երախները  բաց  առյուծներգրիֆոններձիեր),  որոնք  հայտնի  են  Թոփրաք ՔալեումԿարմիր  Բլուրում  և  Ալթըն Թեփեում:  1955  թԿարմիր  Բլուրում գտնվեցին  ճարպաքարից  պատրաստված  երկու  շքատուփերԴրանցից  մեկը    գդալաձև  էելուստներով  հարդարված, իսկ կափարիչին  փորագրված  են  կենաց  ծառի  երկու  կողմերում  կանգնած  թևավոր  ոգիների  պատկերներորոնք  ունեն  թռչնի  գլուխներԾառի  վրա  պատկերված  է  արևի  սկավառակըԿափարիչի  ելուստի  վրա   պահպանվել  է  պառկած  կենդանու պատկերԿարմիր  Բլուրում  գտնված  երկրորդ  քարե տուփն ունի  ոչ  բարձր  գլանաձև  անոթի  տեսքՆրա  կողերը  զարդարված  են  որսի  տեսարաններով, ուր պատկերված  են  հեծյալկանգնած  զինվործնկաչոք  աղեղնավորայծ, առյուծ, թռչուն և եղջերու: Կափարիչի վրա կան նստած առյուծի, ցլի և եղջերվի  պատկերներ:

 Կարմիր  Բլուրում  գտնվել  են  քարե  բազմաթիվ  կոնաձև  և  գլանաձև  կնիքներորոնք    փորագրված են մարդկանցթռչուններիառյուծներիձիերիայծերիաստղերի  կամ  կիսալուսինների  առասպելական   պատկերներով:

 Թեյշեբաինիում  տարածված  արհեստներից  էր   փայտամշակումըԱմրոցի  և  քաղաքի  շենքերի  կառուցողների  ամենադժվարին  խնդիրներից  մեկն  անտառազուրկ  Արարատյան  դաշտում ծածկի  համար  անհրաժեշտ  փայտի  հայթայթումն էրԱնտառանյութըհավանաբարբերվում  էր  Սարիղամիշի  և  Կաղզվանի  անտառներիցՓայտի մնացորդները  վկայում  ենոր այստեղ օգտագործվել  են  սոճիբարդիկաղնի  և  հաճարենիՍտացված  գերաններով  ծածկվում  էին  տանիքները, տախտակներից  պատրաստվում  էին  պատուհաններ  և  դռներ: Փայտը  լայնորեն  օգտագործվում  էր  սայլերիմարտակառքերիգութանիարորի  և  այլ  գյուղատնտեսական  գործիքների  պատրաստման  համար: Բացի  ատաղձագործներից, կային  նաև  հյուսներորոնք  զբաղվում  էին  կահույք  և  այլ  իրեր  պատրաստելովԳտնվել  են  կահույքի  մնացորդներորոնց  մի  մասը  զարդարվել  է  ոսկրե  ներդիրներովգդալներշերեփներ, սափորներՊեղվել   են  բազմաթիվ  մետաղե կացիններուրագներդուրերսղոցներորոնք  վկայում  են  զարգացած  փայտամշակման  մասին:

 Արվեստի փայլուն նմուշներ են վահանները և սաղավարտները: Արգիշտի I-ի արձանագրությամբ  բրոնզե  վահանի  (որը  պատրաստված  է  եղել  Էրեբունի  քաղաքի  համարկենտրոնական  կոնաձև  ելուստի  վրա  երեք  շարքերով  պատկերված  են  առյուծների  և  ցլերի    պատկերներՍտորին  գոտում  կա   28  առյուծմիջին  գոտում`  20  ցուլիսկ  վերիննեղացող  մասում`  8  առյուծ: Ելուստի  վերին  հատվածը  զարդարված  է  38  ծաղկաթերթերից  կազմված  վարդյակով: Նույն  Արգիշտի  I-ի  արձանագրությամբ  բրոնզե  սաղավարտի  ճակատային  մասը  զարդարված  է  11  կենաց  ծառերի  պատկերներովորոնք  տեղադրված  են  երկու  շարքովՇարքերումծառերի  կողմերումմեկընդմեջ  կանգնած  են  երկու  տարբեր  աստվածներԱռաջինները  պատկերված  են  եղջերավոր  սաղավարտներով և թևերով  զգեստներով:   Ծառերի  մոտ  կանգնած  մյուս  աստվածները, ի  տարբերություն  նախորդներիունեն  մորուքներ  և  խոշոր  թևերԲոլորի   աջ  ձեռքերը  վեր  են  բարձրացվածիսկ  ձախում  փոքրիկ  դույլեր  կան:   Ծառերը  շրջագծված  են   առյուծի  գլուխներ  ունեցող չորսական վիշապօձերի  պատկերներովՍաղավարտի  քունքի  և  ծոծրակի  մասերը  զարդարված  են  մարտակառքերի  և  հեծյալների  երկշարք  պատկերներով:

  Թեյշեբաինիի միջնաբերդից դուրս` դեպի հարավ և արևմուտք գտնվող շուրջ  150 հա  տարածքով բնակատեղիի պեղումները իրականացրել են  ՎՍորոկինըԿ.Հովհաննիսյանը և  ՀՄարտիրոսյանըԱյն  կառուցված էր  մեկ  միասնական  նախագծովհստակ  ընդգծված  հրապարակովփողոցներով  և տարբեր  թաղամասերովՔաղաքը  պաշտպանված էր հզորերեք  մետր  հաստությամբ  պարիսպներով  և  որմնահեծերով: Քաղաքի    պեղված  առանձին  թաղամասերը  վերականգնում  են  նրա  ընդհանուր  պատկերը:

 Հատուկ նախագծով  կառուցվել  են  քաղաքի  կենտրոնական  թաղամասի  շինություններըԱյստեղ  բացվել  են  երեք  փողոցներԴրանցից  մեկըորն  ունի  5,57  մետր  լայնությունսկիզբ  առնելով  միջնաբերդի  առջև  ընկած  լայն  հրապարակիցձգվում  է  մոտ  200  մետր  դեպի  արևմուտք Իլդարունի  (Հրազդան գետի  ուղղությամբՄյուս  փողոցը կառուցված  էր  առաջինին  զուգահեռԵրրորդ  փողոցը`  9,46  մ  լայնությամբհատում  էր  նշված  երկու  փողոցները:

 1948-1950  թթպեղումների  ընթացքում  բացվեցին  գլխավոր  փողոցի  երկու  կողմերում  ընկած  թաղամասերը` բաղկացած իրար  հարող  մի  քանի  շենքերիցսենյակներից  և  մեկ  բակիցԱյս  կացարաններում  չեն  գտնվել  սննդամթերքի  պաշարներ  և  կենդանիներ  պահելու  համար  առանձին  շինություններԱյստեղ  բնակվել  են  զինվորներորոնք  չեն  ունեցել  սեփական  տնտեսություն  և  ապրել  են  պետության  հատկացումներով:

 1956  թգլխավոր  փողոցի  հարավային  կողմում բացվեց  մի  մեծ  շինությունորնԲնակելի տներ (կազմող` Գ. Կոշելենկո). Թեյշեբաինի, միջնաբերդի զինվորականների տները (ա); Թեյշեբաինի, բնակելի տների վերակազմությունը (բ); Արգիշտիխինիլի, ուշ ուրարտական շրջանի աղքատների տներ (գ); Արգիշտիխինիլի, առանձնատներ (դ-է);  Ազնվական ուրարտացու տունը (ը); Թեյշեբաինի, մեծ սեկցիոն շինությունը (թ)  ուներ  400  քմ  մակերեսով  բնակելի  և  ընդարձակ  տնտեսական  կառույցներԲնակելի  երեք  սենյակները  կառուցված  էին  գլխավոր  փողոցին  զուգահեռ, նրանց  կցված  էին  տնտեսական  շինություններ  և  բակ: Տնտեսական  սենյակներում    բացվեցին    խոշոր  կարասներսիգարաձև  անոթներ  և  բազմաթիվ թասեր: Սենյակի  հատակին  պեղվեցին   հացահատիկի  հորերԲացի  պահեստային  սենյակներից, շենքը   ուներ   գոմուր  կարելի  էր  պահել  15-18  խոշոր  եղջերավոր  անասունԻնչպես  երևում  էայստեղ  բնակվել  է  քաղաքի  հարուստ  բնակիչներից   մեկը:

 Հետագա  պեղումներից  պարզվեցոր  այս  հարուստ  տնտեսություն  ունեցող  տունը իր բնույթով  միակը  չէՆրանցից  ոչ  հեռու  բացվեցին  երեք  առանձին  շինություններորոնք  իրենց  առանձնահատկություններով  նման  էին ՚հարուստ  ուրարտացուՙ տանըտարբերվելով միայն հատակագծով  և սենյակների  քանակովԱյս  շինություններում  գտնվել  են  քարե  օջախներտանիքները  պահող  սյուների  խարիսխներբազալտե  խոշոր  աղորիքներտարբեր  չափի  կարասներ  և խեցեղենԳտնվել  են  նաև  շանխոյի,    խոզիայծիձիու  ոսկորներՇենքերի  հետնամասում  հայտնաբերվել  են  պահեստային  շինություններ:

 Այս  ունևոր  բնակիչների  թաղամասից  ոչ  հեռու  բացվեցին  մի  քանի  այլ  շենքերորոնք  իրենց  նախագծով և շինարարական  տեխնիկայով  խիստ  տարբերվում  էին  վերոհիշյալ   կառույցներիցԴրանց  պատերը  շարված  էին  մանր  գետաքարերովԱյստեղ  ապրել  են չքավոր  խավերը:

 Հետաքրքիր ճարտարապետական  հուշարձաններ  հայտնաբերվեցին  քաղաքի  հարավարևմտյան  թաղամասումորը  մյուսներից բաժանվում  էր  պարսպով  և  ոչ  խորը  ձորակովԱյստեղ  նկատվել  են  վեց  խոշոր  շինությունների  հետքեր, որոնք  խիստ  տարբերվում  էին  քաղաքի  մյուս  շինություններիցԱյդ  շինություններից  պեղվել  է  միայն  մեկ խոշոր  շենք`  2000  մընդհանուր  տարածքովՆրա  արտաքին խուլ  պատերը  զարդարված  էին  որմնահեծերով  և  անկյունային  փոքր  աշտարակներով: ՀՄարտիրոսյանը  նշել  էոր  այս  կառույցըինչպես  և  ամբողջ  թաղամասըպատկանել  է  քաղաքի  ռազմավարչական  բարձր  խավին:

 

Գրականություն: Пиотровский 1950; Пиотровский 1952; Пиотровский 1955; Оганесян 1955; Сорокин 1958; Пиотровский 1959; Мартиросян 1961; Мартиросян 1964; Есаян 1969; Пиотровский 1970; Рубинштейн 1975; Salvini 1979

 

Աղբյուրը՝


Ուրարտուի հնագիտություն (Ամրոց-բնակավայրեր և դամբանային համալիրներ), Երևան: Երևանի համալս. հրատ., 2008, 72-84 էջ

 


 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`

www.armenianarchaeology.am