Հանրագիտարան >> Հնագիտության հանրագիտարան >> Վիմափոր կառույցներ: Ուրարտական ճարտարապետության առանձնահատկությունները

 Վան, Մեծ Խորխորյան քարանձավըՎիմափոր կառույցներ: Ուրարտուն լեռնային երկիր էր, հետևապես վիմափոր կառույցները կազմում են նրա շինարվեստի մի զգալի մասը: Այդ կառույցներն ունեին նույնիսկ իրենց հովանավոր աստվածությունը` Աիրաինին: Դրանց թվին են պատկանում ժայռափոր սանդուղքները, խորշերը, պաշտամունքային ու դամբարանային կարիքներին նվիրված արհեստական քարայրները, թունելները ևն: Վիմափոր կառույցներում ուրարտացիները, հաղթահարելով ապառաժ լեռը, մշակել են այն` որպես երկրաչափական հստակ ձևերի ճարտարապետական դրսևորումներ:

 Ժայռային կառույցների ամենապարզ ձևերից են սանդուղքները, որոնք առնչվում են պաշտամունքային կամ աշխարհիկ նշանակության շինություններին: Վերերկրյա սանդուղքների առավել ուշագրավ օրինակները գտնվում են Տուշպայի, Վերին Անձավի, Բոստանկայայի միջնաբերդերում և այլուր: Ստորգետնյա սանդուղքների հետաքրքիր օրինակներ են հայտնի Թոփրաք Քալեում, Միանդոաբում, Քալե Այդարում:

 Ժայռային հաջորդ պարզ կառույցներն են խորշերը, որոնց առավել մշակված ձևերըՆաֆթ Քյոյու, քարանձավները ունեցել են պաշտամունքային նշանակություն և կոչվում են Աստվածների դռներ, ինչպիսիք են օրինակ Աշրուտի դուռը` Վանա և Ուրմիա լճերի միջև գտնվող Սալխանե (Աշոտակերտ) գյուղում, Մհերի դուռը, Բոստանկայայի դուռը և մյուսները: Բոստանկայայի խորշի առջև` ժայռի հարթեցված մակերեսի վրա, տեսանելի են բրոնզե զոհարանի ոտքերի հետքերը միայն, որով հաստատվում է այս կառույցների պաշտամունքային նշանակությունը:

 Վիմափոր կառույցների առավել նշանակալից մասը գտնվում է Վան քաղաքիմիջնաբերդի շրջակայքում: Այս կառույցները հավանաբար ունեին տարբեր գործառույթներ, այդ թվում նաև պաշտամունքային: Այս իմաստով հետաքրքիր է ժայռի հյուսիսային կողմում գտնվող այն քարայրը, որը կրում է Մենուա արքայիԻչկալա, քարանձավները արձանագրությունը, ուր հիշատակվում է širšin կոչված կառույցը, որտեղ պահվում էին զոհաբերությունների համար մատուցվող սրբազան կենդանիները: Դատելով կառույցի ձևից` համոզվում ենք, որ այն լիովին համապատասխանում է արձանագրության մեջ նրան վերագրվող նշանակությանը: Թերևս պաշտամունքային նպատակի համար էր ծառայում մի այլ վիմափոր, որը գտնվում է Բայազետում և բացառիկ է նրանով, որ երկհարկանի է:

 Վիմափոր կառույցների մի զգալի մասը եղել են դամբանային համալիրներ (Փոքր Խորխորյան վիմափորը, Քայալը Դերեի դամբարանը, Ալթըն Թեփեի դամբարանները ևն):

Գրականություն: Շիրմազյան 1962; Հովհաննիսյան 1964; Պիոտրովսկի 1971;Զարյան 

1986; Հարությունյան 1978; Հարությունյան 1992; Հովհաննիսյան 1996;Сивков 1944; 

Шлеев 1954; Кафадарян 1967; Кафадарян 1972; Мнацаканян и др. 1978; Халпачян 1980; Оганесян 1970; Оганесян 1981; Оганесян 1985; Belck 1895; Kleiss 1963-1964; Riemschneider 1965; Stronach 1967; Riemschneider 1970; Naumann 1968; Kleiss 1976c; Yutaka 1979; Kleiss 1979b; Kleiss 1979c; Kleiss 1982; Gunter 1982; Forbes 1983; Sinclair 1987; Kleiss 1988; Ussishkin 1994b; Smith, Kafadarian 1996

Աղբյուրը՝ 

Ուրարտուի հնագիտություն  (Ամրոց-բնակավայրեր և դամբարանային համալիրներ) Երևան: Երևանի համալս. հրատ. 2008 , 130-135էջ

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`

www.armenianarchaeology.am