Ոռոգման ջրանցքներ: Ջրանցքաշինությունը Ուրարտուում գտնվում էր կենտրոնական իշխանության ձեռքում: Այս իմաստով հատկապես հիշարժան է Մենուա արքայի գահակալման ժամանակաշրջանը, որի թողած արձանագրություններից 14-ը վերաբերում են ջրանցքաշինությանը:
Ջրանցքները (ուրարտ. pili) երկրում կազմում էին բավականին լայն ցանց: Բացի գետերից, ջրանցքներ էին նաև ջրային այն պաշարները, որոնք գոյանում էին լեռնային աղբյուրներից, լճակներից, ինչպես նաև լեռների ծալքերում մթնոլորտային տեղումներից կուտակված ջրերից: Ուրարտական ջրանցքները ճարտարապետական առումով կառույցների բավական զարգացած համակարգեր էին: Նրանք անցնում էին երկրաբանական դժվար հաղթահարելի տեղանքներով, ուղղաձիգ ժայռերի ստորոտներով, թունելներով, երբեմն էլ ստորգետնյա արհեստական ուղիներով կամ դաշտավայրերով:
Գրականություն: Շիրմազյան 1962; Հովհաննիսյան 1964; Պիոտրովսկի 1971;Զարյան
1986; Հարությունյան 1978; Հարությունյան 1992; Հովհաննիսյան 1996;Сивков 1944;
Шлеев 1954; Кафадарян 1967; Кафадарян 1972; Мнацаканян и др. 1978; Халпачян 1980; Оганесян 1970; Оганесян 1981; Оганесян 1985; Belck 1895; Kleiss 1963-1964; Riemschneider 1965; Stronach 1967; Riemschneider 1970; Naumann 1968; Kleiss 1976c; Yutaka 1979; Kleiss 1979b; Kleiss 1979c; Kleiss 1982; Gunter 1982; Forbes 1983; Sinclair 1987; Kleiss 1988; Ussishkin 1994b; Smith, Kafadarian 1996
Աղբյուրը՝
Ուրարտուի հնագիտություն (Ամրոց-բնակավայրեր և դամբարանային համալիրներ) Երևան: Երևանի համալս. հրատ. 2008 , 134-135էջ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`