ԱՐԱԳԱԾ: Արագած ամրոցը  տեղադրված  է  Էջմիածին  քաղաքից  ոչ  շատ  հեռու  գտնվող  Արագած  գյուղի  հարավային  ծայրամասումԱմրոցի  միջնաբերդըշուրջ Արագած, միջնաբերդի ընդհանուր տեսքը (վերակազմություն) (ա), միջնաբերդի հատակագիծը (բ), հին վերակազմությունը (գ) 1500 քմ տարածքովգտնվում է  15 մ բարձրությամբ  ժայռոտ  ոչ  մեծ  բլրի  վրա: Այն  հատակագծում  ուղղանկյունչորս  անկյունային  աշտարակներից  և  որմնահեծերից  բաղկացած  շինություն էԱմրոցի  կառուցման  համար  բազալտե  ելուստավոր  ժայռաբեկորները   կտրտվել  և  հավասարեցվել  են`   ստեղծելով  աստիճանաձև   հարթակներիսկ  բեկոտված  ժայռաբեկորներն օգտագործվել են պատեր  կառուցելու  համարՀստակ  ըդգծվող  հարթեցված ժայռերի  մնացորդները յուրօրինակ  հիմք  են  հանդիսացել    միջնաբերդը  և  նրանում  ընդգրկված  շինությունները  կառուցելու  համարԲլրի  թեք  հատվածումժայռը  հարթեցնելուց  բացիփորվել  են  աստիճանատիպ  իջվածքներ, որոնք  ապահովել  են  պատերը  սողանքի  ենթարկվելուց:

 Միջնաբերդի  պատերը  շարված  են  տարբեր  մեծության, կոպիտ մշակված քարաբեկորներովՈւղղագիծ  շարվածքը պայմանավորել  է  միջնաբերդի  հատակագծի  ուղղանկյուն  ձևը

 Արտաքին  ամրոցի  և  միջնաբերդի  պարիսպները  օժտված  են  որմնահեծերովորոնք նույնպես  տեղադրվել  են  ճեղքվածհարթեցված  ժայռահարթակների  վրաԽաղալով  ամրապատի  դերվերջիններս ապահովում  են հզոր  պարիսպները փլուզումիցԱյս  փաստը  ակնառու է  հատկապես  միջնաբերդի  արևմտյան  թևումՄիջնաբերդի  պատերը  շարված  են  երկկողմանի  քարե  շարվածքովորի  միջուկը  կազմված  է  մանր  քարերով  լցված կավե  շաղախից:   Սրա  վրայից  բարձրացել  է աղյուսե  շարըորը  բնորոշ  է ուրարտական  շինարարական  տեխնիկային:

 Արագածի  ամրոցը  հատակագծում  ուղղանկայուն է` հյուսիս-հարավ  կողմնորոշումով: Դիտարկումները  ցույց  տվեցինոր  առաջինարտաքին  պարսպապատը  հյուսիսից  հարավ  ձգվում  է  114 մ, իսկ   արևելքից  արևմուտք`  82 մԱյսպիսովնախնական  տարածքը կազմում  է շուրջ  1,2 հաՆշված  պարսպապատի  հարավային  հատվածում  հստակ  ընդգծվում  են 3 մ  երկարությամբ,  0,85 մ  լայնությամբիրարից 6,4 մ հեռավորությամբ  տեղադրված  երկու  որմնահեծերը:

 Երկրորդ  պարսպապատը  նույնպես   պահպանվել է  մասամբ  և  ունի  նույն  կառուցողական  հատկանիշներըորոնք  բնորոշ  են  առաջինինՊարսպապատերի  միջև  հեռավորությունը  12 մ էԱյստեղ  պահպանվել  են  առանձին  շինությունների  մնացորդներինչպես  նաև  ազատ  տարածություններորոնք  բակի  դեր  են  խաղացել:   Պարսպապատերըորպես  կանոնունեն   2,6 մ  հաստություն  և  համապատասխանում  են  ուրարտական  ստանդարտին

 Հաջորդ  պարիսպը  անմիջականորեն  օղակում  է  միջնաբերդը, ուր  պեղվեց  և  ուսումնասիրվեց  21  կացարանորոնք  իրենց բնույթով նկուղներ  են, և  պահեստ- մթերանոցներ: Միջնաբերդի  երկրորդ  հարկը  չի  պահպանվելԲուն  միջնաբերդըամրոցի  նմանկրկնում  է  տեղանքի  գծագրությունըԱյս  ուղղանկյունհյուսիսից  հարավ  ձգվող  շինությունն  ամրացվել  և  պաշտպանվել  է   անկյունային  չորս հզոր  աշտարակներով:

 Միջնաբերդի  արևմտյան  պարսպապատը  48 մ  երկարությամբ  ձգվում  է  հյուսիսարևմտյան  անկյունային  աշտարակից  դեպի  հարավարևմտյանը: 4,2 մ  հաստությամբ  այս  հզոր  պարսպապատը (պահպանված  բարձրությունը`   մինչև    3 մ),  ամրացված  է   4 որմնահեծերովՎերջիններիս  երկարությունը  3-4 մ է, որոնք  առաջ  են  գալիս   1 մ  և  իրարից  հեռու  են  4-5 մՄիջնաբեդի  հարավային  պարսպապատը  26,5 մ  երկարությամբ ընկած  է  արևմտյան  և  արևելյան  անկյունային  աշտարակների  միջև:   Այն  իր 4 մ  հաստությամբ  կրկնում  է  վերոհիշյալ  արևմտյան  պարսպապատի  շինարարական  կառուցվածքըՄեկ  մետր  առաջ  եկող  երկու  հզոր,  4 մ երկարությամբ  որմնահեծերն  ամրացնում  են  պարսպապատըՈրմնահեծերի  միջև  հեռավորությունը  6,5 մ էՄիջնաբերդի  հյուսիսային  պարսպապատը  համեմատաբար  փոքր  է:  13 մ երկարությամբ  և  3,5 մ հաստությամբ  այս  պարսպապատը  ձգվում  է  հյուսիսարևմտյան  և  հարավարևելյան  աշտարակների  միջևԻ  տարբերություն  վերոհիշյալ  պարսպապատերի` հյուսիսայինն  ամրացված  է  երեքմետրանոց մեկ   որմնահեծովորը  տեղադրված  է  պարսպապատի  կենտրոնումաշտարակներից  հետանալով  5  մետրով:

 Միջնաբերդի  արևելյան  պարսպապատն  ունի  ավելի  բարդ  կառուցվածքՏեղանքի  գծագրությանը   համապատասխանայն  բաժանված  է  երեք  մասերի`  50 մ ընդհանուր  երկարությամբՊարսպապատի  առաջին  հատվածը`  21  մամրացված  է  4 մ  երկարությամբ որմնահեծերով: Այստեղից  հայտնաբերվեց  երկթև  ՚սկյութականՙ  տիպի  նետասլաքԵրկրորդ  հատվածի  երկարությունը   10, 5 մ էիսկ  երրորդինը`  18,5 մՎերջին  երկու  հատվածները  զուրկ  են  որմնահեծերիցինչը  պայմանավորված  է  տեղանքի  առանձնահատկություններով:

 Արագածի  պաշտպանական  համակարգի  կարևորագույն  շինություններից  է  մուտքը, որն  ունի  բավականին  յուրօրինակ  կառուցվածքՏեղադրված  լինելով  ամրոցի  հյուսիսարևմտյան  հատվածում`   այն  ապահովում  է  միջնաբերդի  անվտանգությունըԻնքնատիպ այս շինությունը  բաղկացած է  երկու  հատվածից: Առաջինը  16 մ երկարությամբ,  3 մ լայնքով  դեպի  միջնաբերդի  պարսպապատը  ձգվող  թեքության  վրա  տեղադրված  միջանցք  էորն  ավարտվում  է  հյուսիսարևմտյան  աշտարակի  հատվածում:   Հենց  այստեղ  էլ  բացվում  է  ՚դարպասիՙ  տարածքըորով  ամբողջանում  է  այս  ինքնատիպ  համակարգը:  

 Արագածի միջնաբերդի  պաշտպանական  կառույցների  մեջ  հատկապես  առանձնանում  են   անկյունային  չորս աշտարակները:   Դրանք շարված  են զանգվածեղկիսակոպտատաշ  քարաբեկորներից  և  տեղադրված  են  տարբեր  հարթությունների  վրա:   Վերջիններս  շարված  են  բլրի  ժայռոտ  ելուստների  վրաԱշտարակների  պահպանված  բարձրությունը  տեղ-տեղ  հասնում  է  2,5 մԴիտարկումները  ցույց  են  տալիսոր  այդ  աշտարակների  սկզբնական  բարձրությունը պետք  է  հասներ  10 մ-ի:

 Արագած, միջնաբերդի կացարանների տեղադրության սխեմանԱշտարակներից  երեքը  հատակագծում  ուղղանկյուն  ենիսկ  մեկըհյուսիսարևելյանը` քառակուսի: Դրանք միջնաբերդի պարսպապատերին  համապատասխանաբար  կից  կառուցված  շինություններ  ենՀարավարևմտյան  աշտարակը  երկայնական  առանցքով   ուղղված  է հյուսիսից հարավ:    Այն  հատակագծում  ուղղանկյուն`  10x9  մ  չափերովպարսպապատերից  4 մ առաջ  եկող,  1,8 մ  պահպանված  բարձրությամբ շինություն  էՀարավարևելյան  աշտարակը  պարսպապատերից  հեռանում է  4 մԱյն  ունի  արևմուտքից  արևելք  կողմնորոշումհատակագծում  ուղղանկյուն է`  10x7 մ չափերով և  2,2 մ  պահպանված  բարձրությամբՎերջին` հյուսիսարևելյան  աշտարակը  հատակագծում  քառակուսի  է`  100 քմ,  10x10 մ  չափերովՀետաքրքիր  է, որ  հյուսիսային  կողմով  այն  միջնաբերդի  պարսպապատից  հեռանում է  4 մ, իսկ  արևելյան  թռիչքը 5,5 մ էՆերկայացված  աշտարակի  պահպանված  բարձրությունը  1,3 մ է:

 Միջնաբերդի  կառուցողական  հատկանիշների  և  տեղանքի  ծավալատարածական առանձնահատկությունից  ելնելովկացարանները   բաժանվում  են  միմյանց  հաղորդակից  երեք  համալիրների  միջևՄիջնաբերդի  առաջին  համալիրը  ներկայացված  է  վեց  շինություններով  (N 1, 2, 3, 4,  11,  21),  որոնք  ընկած  են  միջնաբերդի  հարավարևմտյան   հատվածումԵրկրորդ  համալիրը  պեղված  է 1-3-րդ  համալիրների  միջև հյուսիս-հարավ կողմնորոշումով, և ներկայացված է  8  շինություններով (N   5, 6, 7, 8, 9, 10, 19, 20):   Երկրորդ  համալիրը  տեղադրված  է  հյուսիսային  հատվածում և  ներկայացված  է N  12, 13, 14, 15, 16, 17, 18  կացարաներով

Պեղումներից  գտնվել  են  մետաղական իրերքարից  առարկաներխեցեղեն:

 

Գրականություն: Ավետիսյան 1996; Ավետիսյան 2001; Ավետիսյան 2002; Ավետիսյան, Ավետիսյան 2006; Îãàíåñÿí 1958

 

Աղբյուրը՝

Ուրարտուի հնագիտություն (Ամրոց-բնակավայրեր և դամբանային համալիրներ), Երևան: Երևանի համալս. հրատ., 2008, 103-107 էջ


 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`

www.armenianarchaeology.am