Նորություններ
[start]ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կայացավ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի թեմատիկ կայքերի շնորհանդեսը: 2012թ.-ին նախագծվել և համացանցային կիրառման են ներկայացվել ինստիտուտի թվով 7 թեմատիկ կայքերը Հայոց ցեղասպանության, հայոց պատմության, հնագիտության, հայոց լեզվի, մշակույթի, կրոնի, սփյուռքի վերաբերյալ: Կայքերում կարելի է գտնել, դիտել և անվճար ներբեռնել հայագիտական համապատասխան թեմատիկ ուղղություններին առնչվողոչ միայն դասական ու հայտնի գիտական աշխատանքներ, այլ նաև նոր հրապարակումներ, փաստաթղթեր, քարտեզներ, լուսանկարներ ու տեսանյութեր:
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտն իրականացնում է հայագիտական ուղղվածության հետազոտություններ, հրատարակում ուսումնասիրություններ, իրականացնում պրոֆեսիոնալ թվայնացում և համացանցային պաշարներում հիշյալ նյութերի ներկայացվածության ապահովում: Կատարված աշխատանքը շարունակաբար ներկայացվում է ինստիտուտի պաշտոնական կայքում` www.armin.am-ում, այդ թվում նոր կայքերում, որոնցում արդեն առկա են շուրջ 366 գրքեր, 1000 հանրագիտարանային գիտահանրամատչելի հոդվածներ, 168 գիտական հոդվածներ, շուրջ 340 քարտեզներ, 110 արխիվային փաստաթղթեր, պատմական տարաբնույթ լուսանկարներ: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը համագործակցում է ինչպես առանձին հայագետների, այնպես էլ հայագիտական գիտահետազոտական այլ կենտրոնների և ինստիտուտների հետ:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, կայքերը ներկայացրեց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն ՄհերՀովհաննիսյանը: Վերջինս հանդիսանում է վերոնշյալ կայքերի հեղինակը: Ներկայացվեցին գործող կայքերի տեխնիկական բնութագրերը, հայագիտության համացանցում ներկայացվածության և անվտանգության ապահովման հիմնախնդիրները, ինստիտուտի` այդ ուղղությամբ կատարվող քայլերը:
«Կարծում եմ, որ հայագիտության ոլորտում համագործակցությունը բխում է մեր համընդհանուր շահերից: Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը միշտ պատրաստ է համագործակցել և ողջունում է այս ոլորտում ձեռնարկվող քայլերը: Մեր կայքերի «Հղումներ» և «Գործընկերներ» բաժիններում մենք տեղադրել ենք այս ոլորտում գործող այն կառույցների կայքերի հղումները, ովքեր զբաղվում են գիտական գործունեությամբ»,- նշեց Մհեր Հովհաննիսյանը:
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը հիմնադրվել է 2008 թ.-ին: Այն ունի թվով 8 ստորաբաժանում` «Հնագիտական հետազոտությունների լաբորատորիա», «Ցեղասպանագիտության բաժին», «Հայ-օսմանական առնչությունների բաժին», «Ադրբեջանագիտության հայկական կենտրոն», «Վրացագիտության հայկական կենտրոն», «Աղբյուրագիտական լաբորատորիա», «Վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժին», «Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիա»:
Վերադառնալ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Քարտեզներ(ԲՆԱԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ) ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ
Դիտումներ - 172
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`